ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2009թ. N 753-Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 331 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 67 և 2005 թվականի օգոստոսի 23-ի թիվ 359 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 331 որոշման 4-րդ կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2011 թվականի» բառերով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ