ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2004թ. N 370

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը՝ եռամսյա ժամկետում ապահովել ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների բնորոշումը, դասակարգումը և դրանց իրականացման ընթացակարգերը սահմանող գերատեսչական ակտի մշակումն ու սահմանված կարգով գրանցումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 7-իթիվ 92 որոշումը:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004 թ__________ «____»-ի

թիվ____ որոշման

Կ Ա Ր Գ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության

1. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվություն և քանդման թույլտվություն ստանալու պայմանները, թուլտվության տեսակները և կարգը:

2. Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի՝ ինչպես նոր կառուցապատվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում, որևէ շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:

3. Քանդման թուլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ շենքերը և շինությունները քանդելու իրավունքը:

4. Առանց շինարարության թուլտվության կարող է կատարվել միայն ընթացիկ նորոգման և ներքին հարդարման, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և /կամ/ չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

Սույն կարգով ամրագրված ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների բնորոշումը, դասակարգումը և դրանց իրականացման ընթացակարգերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը /այսուհետև՝ նախարարություն/:

5. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես նախագծով որոշված տարածքի սահմաններում:

6. Կառուցապատողը նախքան շինարարությունը սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասների դիմաց փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:

Փոխհատուցման ձևերի և չափի հետ կապված անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

7. Թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետը՝ օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն:

Համայնքների ղեկավարները եռօրյա ժամկետում թույլտվության մասին իրազեկում են շրջանների վարչակազմերի ղեկավարներին, նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, ներկայացնելով թույլտվության պատճենը:

2. Թույլտվության տեսակները

8. Թույլտվության տեսակներն են՝

ա/ նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի ու շինությունների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման թույլտվությունը.

բ/ գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման աշխատանքների կատարման թուլտվությունը.

գ/ գոյություն ունեցող օբյեկտների քանդման թույլտվությունը:

3. Թույլտվություն տալու կարգը

9. Կառուցապատողը շինարարության թույլտվություն ստանալու համար թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա/ դիմում /N 1 ձևը կցվում է/.

բ/ օբյեկտի շինարարության համար՝ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերը, որտեղ նշվում են շինարարության տևողության ժամկետը, իսկ փուլերով մշակվող նախագծի դեպքում՝ միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը:

Դիմումում նշվում են՝

ա/ օբյեկտի նշանակությունը /բնույթը/ և հասցեն .

բ/ օրենքով սահմանված դեպքերում՝ օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակած և սահմանված կարգով փորձաքննություն անցկացրած տնտեսավարող սուբյեկտները՝ համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը:

Սահմանված կարգով հաստատված բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների շինարարության թույլտվությունը տրվում է հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:

Կառուցապատողները /այդ թվում՝ բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների սեփականատերերը/ պարտավոր են կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:

10. Սեփականատերը կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձը քանդման թույլտվություն ստանալու համար թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա/ դիմում՝ /N 2 ձևը կցվում է/.

բ/ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը և սեփականատիրոջ կողմից՝ սահմանված կարգով տրված լիազորագիրը /եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը/:

Դիմումում նշվում են՝

ա/ քանդվող օբյեկտի նշանակությունը /բնույթը/ և հասցեն.

բ/ քանդման նպատակը.

գ/ քանդվող օբյեկտի հիմնական ցուցանիշները:

11. Թույլտվություն տվող իրավասու մարմինը կառուցապատողի /սեփականատիրոջ/ ներկայացրած փաստաթղթերը քննարկում և ընդունում է որոշում թույլտվության կամ մերժման մասին` դիմում տալու օրվանից ոչ ավելի, քան 5 օրվա ընթացքում:

Կառուցապատողի ցանկությամբ շինարարության թույլտվությունը կարող է տրվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրավասու մարմնի կողմից` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և կառուցապատողի կողմից դրանց հաստատման ընթացակարգերի հետ միաժամանակ:

12. Շինարարության թույլտվությունը ձևակերպվում է համաձայն N 3 ձևի /կցվում է/, իսկ քանդման թույլտվությունը՝ համաձայն N 4 ձևի /կցում է/:

Շինարարության թույլտվության հետ միասին կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:

Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է նախարարությունը:

13. Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարության իրականացումը հնարավոր չէ առանց գոյություն ունեցող օբյեկտի /օբյեկտների/ քանդման, ապա սեփականատիրոջը տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:

Օբյեկտի փաստացի քանդումը և նոր շինարարությունն իրականացվում են շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հերթականությամբ:

Այն դեպքում, երբ տեղանքի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քադնման անհնարին են, օբյեկտը կարող է քանդվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն՝ մինչև շինարարության թույլտվություն ստանալը:

14. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում, և /կամ/ հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն՝ համաձայն սույն կարգի 4-րդ կետի, ապա սեփականատիրոջը տրվում է քանդման թույլտվություն:

15. Թույլտվության մերժման դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին /սեփականատիրոջը/ գրավոր իրազեկում է մերժման շարժառիթների մասին:

Կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարելու դեպքում` թույլտվության կամ մերժման մասին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան 3 օրվա ընթացքում:

16. Թույլտվության ձևակերպման օրվանից 2 տարվա ընթացքում թույլտվությամբ նախատեսված աշխատանքները չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել թույլտվություն տվող իրավասու մարմին՝ կառուցապատման տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ և սույն կարգի համաձայն նոր թույլտվություն ստանալու համար:

17. Կառուցապատողը շինարարության աշխատանքներն սկսելուց առաջ, առնվազն 3 օրվա ընթացքում տեղեկացնում է համայնքի ղեկավարին և նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը՝ համաձայն N 5 ձևի /կցվում է/, եթե այլ բան չի նախատեսված համայնքի կողմից տրված շինարարության թույլտվության մեջ:

18. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 7 – օրյա ժամկետում սույն կարգի 17-րդ կետում նշված մարմիններին տեղեկացնել շինարարության թույլտվության և N 5 ձևում նշված պայմանների փոփոխման մասին:

19. Նախագծային լուծումների սահմանված կարգով փոփոխման դեպքում շինարարության թույլտվության մեջ կատարվում է գրառում՝ համաձայն սույն կարգի դրույթների /բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի/:

4. Հատուկ պայմաններ

20. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն առաջանալիս, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հատուկ կարգավորման օբյեկտներում թույլտվությունները ձևակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:

5. Կողմերի պատասխանատվությունը

21. Թույլտվություն տվող իրավասու մարմնի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:

22. Եթե կառուցապատողը շինարարության ընթացքում թույլ է տվել սույն կարգի դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտելվու պահից թույլտվության գործողությունը համարվում է կասեցված՝ մինչև կասեցման պատճառների վերացումը:

23. Առանց թույլտվության օբյեկտի քանդումը և շինարարական – մոնտաժային աշխատանքների կատարումը, բացի սույն կարգի 4-րդ կետում նշվածներից, հանդիսանում է ինքնակամ և առաջ է բերում գործող օրենդրությամբ սահմանված պատասխանատվություն:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձև N 1

——————————————————————————————————————— — ին

/շրջանը, տեղական ինքնակառավարման մարմինը/

Կառուցապատող —————————————————————————————————

/կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի

—————————————————————————————————————————

/անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը /

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ տալ շինարարության թույլտվություն ——————————————————

/նոր կառուցվող օբյեկտի շինմոնտաժային

——————————————————————————————————————

աշխատանքներ, վերակառուցման, ուժեղացման, արդիականացման, վերականգնման

——————————————————————————————————————

աշխատանքներ, անհրաժեշտ է նշել օբյեկտի անվանումը/

կատարման համար —————————————————————————————

/շրջանը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը/

———————————————————————————հասցեով հողամասի վրա:

Հայտնում եմ՝

Օբյեկտի նախագծային փաստաթղթերը՝

ա/ մշակվել են ——————————————————————————————————

/նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, օրենքով սահմանված

——————————————————————————————————-կողմից.

դեպքում՝ լիցենզիայի N –ը/

բ/ ընդունված կարգով համաձայնեցվել են շահագրգիռ կազմակերպությունների, ճարտարապետության և քաղաքաշինության մարմինների հետ.

գ/ ստացել են ——- ———————— 200 թ. N ——- փորձաքննության դրական եզրակացությունը /կամ ԼՂՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում՝ նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը/:

————————————————————————————————— կողմից:

/փորձաքննության մարմնի անվանումը, լիցենզիայի N –ը կամ երաշխավորագիր ներկայացնող կապալառուի անվանումը/

Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝

—————————————————————————————————————————

—————————————————————————————————————————

Պարտավորվում եմ շինարարական աշխատանքներն իրականացնել նախագծային փաստաթղթերում նշված —————————————————-ընթացքում, գործող կարգին խիստ

/նշել շինարարության տևողությունը/

համապատասխան և սույն դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր փոփոխությունների մասին, հայտնել ———————————————————————

/թույլտվություն տվող մարմնի անվանումը/

Կառուցապատող ————————— ———————- ——————-

/պաշտոնը/ /ստորագրությունը/ /անունը, ազգանունը/

Կ. Տ.

/իրավաբանական անձի/ ———- ————————— 200 թ.

Ձև N 2

———————————————————————————————————————— — ին

/շրջանը, տեղական ինքնակառավարման մարմինը/

Սեփականատեր ——————————————————————————————————-

———————————————————————————————————————-

/կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը/

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ տալ —————————————————————— քանդման թույլտվություն

/ շենքերը, շինությունները/

————————————————————————————————————————

/ շրջանը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը /

հասցեով հողամասի վրա ————————————————————— նպատակով:

/նշվում է քանդման նպատակը/

Հայտնում եմ ՝

ա/ անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցված է ——— ——————-200 թ. N ———- վկայականով՝ գրանցված ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից.

բ/ քանդվող օբյեկտների հիմնական ցուցանիշները՝

——————————————————————————————————————————

/ընդհանուր, բնակելի, օգտակար մակերեսը, հարկայնությունը, շինությունները և այլն/

——————————————————————————————————————————

——————————————————————————————————————————

Պարտավորվում եմ օբյեկտի քանդման աշխատանքներն իրականացնել գործող կարգին համապատասխան:

Սեփականատեր ——————————- ———————- ———————————-

/պաշտոնը /ստորագրությունը/ /անունը, ազգանունը/

Կ. Տ.

/իրավաբանական անձի/ ———- ————————— 200 թ.

Ձև N 3

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

——————————————————————————————————————————

/շրջանը,/

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ______

_____ ______________ 200 թ.

Տրված է ————————————————————————————————————

/կառուցապատողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն/

———————————————————————————————————————-

/ամբողջ օբյեկտի շինմոնտաժային կամ վերակառուցման,

——————————————————————————————-կատարման համար,

ուժեղացման, արդիականացման, վերականգնման աշխատանքները/

Այդ թվում՝ գլխավոր հատակագծի վրա նշված ————————————————————

/օժանդակ և ոչ հիմնական կառույցների անվանումները/

Նախագծային փաստաթղթերը մշակված են ———————————————————

———————————————————————————————————— կողմից

/նախագծային կազմակերպության անվանումը, օրենքով սահմանված դեպքերում լիցենզիայի N-ը/

Շինարարության վարման մատյանը բաղկացած է_______էջից, կարված և դրոշմակնքված է

———————————————————————————————————— կողմից

/թույլտվություն տվող իրավասու մարմնի անվանումը/

Նախատեսվում է շինարարական աշխատանքներն իրականացնել ———————————

/նախագծային փաստաթղթերում նշված

—————————————————————————————————- ընթացքում:

շինարարության տևողությունը/

Նախագծային լուծումները սահմանված կարգով փոփոխվել են

/լրացվում է կարգի 19-րդ կետում նշված դեպքերում/ ______________________________

———————————————————————————————————— կողմից

/նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, օրենքով սահմանված դեպքերում լիցենզիաների NN-ը/

Հատուկ պայմաններ՝

1. Կառուցապատողը նախքան շինարարությունը սկսելը պարտավոր է փոխհատուցել այն անձանց հասցված վնասները, որոնց իրավունքները սահմանափակվում են շինարարության ընթացքում:

2. —————————————————————————————————————————

———————- ——————————————————

/ստորագրությունը/ /անունը, ազգանունը/

Կ. Տ.

/իրավաբանական անձի/

Ձև N 4

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

——————————————————————————————————————————

/շրջանը,/

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ______

_____ ______________ 200 թ.

Տրված է —————————————————————————————————————-

/դիմողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն/

Գլխավոր հատակագծի վրա հետևյալ համարներով նշված շենքերը, շինությունները և կառույցները քանդելու համար՝

———————————————————————————————————————

/նշվում են ամբողջությամբ կամ մասամբ քանդման ենթակա օբյեկտները,

—————————————————————————————————————

դրանց հիմնական բնութագիրը

Քանդվում է ————————————————————————————————————-

նշվում է քանդման նպատակը/

—————————————————————————————————-նպատակով:

Քանդման ենթակա են միայն թույլտվության մեջ նշված օբյեկտները:

Քանդման աշխատանքներն իրականացվում են սույն թույլտվության հիման վրա:

————————— ——————————————————

/ստորագրությունը/ /անունը, ազգանունը/

Կ. Տ.

/իրավաբանական անձի/

Ձև N 5

——————————————————————————————————————————

/շրջանը, տեղական ինքնակառավարման մարմինը/

Կառուցապատող —————————————————————————————————-

/կազմակերպության անվանումը /կամ անհատ ձեռնարկատիրոջ

—————————————————————————————————————————-

անունը, ազգանունը/, հասցեն, հեռախոսահամարը/

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայտնում եմ, որ՝

—————————————————————————————————————————-

/կառուցապատող օբյեկտի անվանումը, շինարարության թույլտվության N-ը,

——————————————————————————————————————————

շինարարությունն սկսելու ժամկետը/

——————————————————————————————————————————

/դիմողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն/

——- ———— 200 թ. N —— պայմանագրի համաձայն հեղինակային հսկողությունն իրականացվելու է

——————————————————————————————————————————

/կազմակերպության անվանումը, մասնագետի պաշտոնը, ազգանունը, անունը,,

—————————————————————————————————————— կողմից:

հեռախոսահամարը/

——- —————-200 թ.N ———— պայմանագրի համաձայն շինարարությունն իրականացվելու է

——————————————————————————————————————————

/ շինարարական աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի N – ը/

——————————————————————————————————————————

——————————————————————————————————————միջոցով:

Կառուցապատող ——————————- ———————- ————————

/պաշտոնը /ստորագրությունը/ /անունը, ազգանունը/

Կ. Տ.

/իրավաբանական անձի/ ———- ————————— 200 թ.