ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2004թ. N 26

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան` ԼՂՀ շրջանների և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1.Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը /կցվում է/:

2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին ներկայացնել`

ա/ մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սահմանների նկարագիրը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանները.

բ/ մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, ըստ ավարտվածության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների սահմանների նկարագիրը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով համայնքների սահմանները:

3.Կառավարական հանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը`

ա/ ըստ անհրաժեշտության ընդգրկելով համապատասխան շրջվարչակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.

բ/ մինչև 2009 թվականի մարտի 31-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելվածները հաստատելու մասին», ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը` քաղաքային համայնքների սահմանները ճշգրտելու նպատակով մինչև 2004 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել քաղաքային համայնքների` հաստատված գլխավոր հատակագծերի պատճենները:

5.Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի «ԼՂՀ վարչատարածքային բաժանման քարտեզների կազմման և ԼՂՀ տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» թիվ 142 որոշումը:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«______»____________2004թ.

թիվ______ որոշմամբ

Կ Ա Զ Մ

կառավարական հանձնաժողովի

Ս.Նասիբյան

ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնի վարիչ /հանձնաժողովի նախագահ/

Ա.Ա.Ծատուրյան

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի

տեղակալ /հանձնաժողովի քարտուղար/

Վ.Փալանջանյան

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման

քաղաքաշինության և նախարարի տեղակալ

Վ.Բաղդասարյան

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ն.Բաղդասարյան

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ — գլխավոր

գանձապետ

Գ.Գրիգորյան

ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ

Հ.Ավանեսյան

Ստեփանակերտի քաղաքապետ

Ա.Մ.Ծատուրյան

ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար

Վ.Կասյան

ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար

Մ.Հովհաննիսյան

ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Ս.Հովսեփյան

ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

Վ.Գևորգյան

ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

Ա.Հակոբյան

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար

Վ.Նալբանդյան

ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար

Ֆ.Հակոբյան

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի,

քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Է.Գրիգորյան

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

«Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման ղեկավար

Գ.Բաղդասարյան

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային

պետական տեսչության բաժնի գլխավոր մասնագետ