ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2004թ. N 67

ք.Ստեփանակերտ

ԼՂՀ գյուղատնտեսական նշանակության հողերի միջին կադաստրային զուտ եկամուտները ըստ հողատեսքերի հաստատելու մասին

ԼՂՀ-ում պետական պահուստային ֆոնդի համայնքների իրավասությունից դուրս գտնվող հողերի վարձավճարների հաշվարկման գործընթացը հստակեցնելու նպատակով ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Մինչև ԼՂՀ գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային գնահատման աշխատանքների նոր փուլի իրականացումը հաստատել ԼՂՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի միջին կադաստրային զուտ եկամուտները ըստ հողատեսքերի՝ հետևյալ չափերով.

ա) վարելահող անջրդի` 40.0 հազ. դրամ

ջրովի` 60.0 հազ. դրամ

բ) բազմամյա տնկարկ`

այդ թվում

խաղողայգի` 85.0 հազ. դրամ

թթի այգի` 75.0 հազ. դրամ

պտղատու այգի` 60.0 հազ. դրամ

գ) խոտհարք` 10.0 հազ. դրամ

դ) արոտ` 6.0 հազ. դրամ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004թ. ապրիլի 1-ից։

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2004թ. ___________ ___-ի

թիվ _________ որոշմամբ

ԼՂՀ գյուղատնտեսական նշանակության հողերի միջին կադաստրային զուտ եկամուտները` ըստ վարչական շրջանների և հողատեսքերի հազ. դր./հա

Հ/հ

Շրջանների անվանումը

Վարելահող

Բազմամյա տնկարկներ

Բնական կերահանդակներ

ջրովի

անջրդի

խաղող

պտուղ

թութ

խոտհարք

արոտ

1.

Ասկերան

53

22

94

78

63

13

8

2.

Հադրութ

25

79

44

54

10

6

3.

Մարտունի

67

28

87

60

86

13

5

4.

Մարտակերտ

49

21

67

38

25

12

5

5.

Շուշի

22

17

8

5

6.

Քաշաթաղ

53

25

10

6

7.

Շահումյան

25

10

6