ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2004թ. N 258

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները` համաձայն թիվ 2հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի մեկ քառ. մետրի բազային արժեքը 1000,0 դրամ է.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, կադաստրային գնահատումը կատարվում է սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցներով և սահմաններով /թիվ 1 և թիվ 2 հավելվածներ/.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս /շրջանի սահմաններում/ գտնվող բնակավայրերի հողերի, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, կադաստրային գնահատումը կատարվում է սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, որտեղ, որպես տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցներ, բնակավայրերի հողերի /բացառությամբ հասարակական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի/ համար կիրառվում են տվյալ շրջանի բնակավայրերի հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության նվազագույն գործակիցները /թիվ 2 հավելված/, իսկ հասարակական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի համար կիրառվում են հարակից /հաշվի առնելով ամենակարճ հեռավորությունը/ համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները /թիվ 2 հավելված/.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս /շրջանի սահմաններում/ գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենքերի, դեզանոցների, սիլոսի հորերի և այլնի, բացառությամբ վերամշակող օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի, կադաստրային գների նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.6 գործակից.

ե/ սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցներով և սահմանված բազային արժեքով հաշվարկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերն օտարելու ( ուղղակի կամ աճուրդով վաճառելու ), ինչպես նաև վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար, բայց հիմք չեն հանդիսանում հողի հարկի հաշվարկման համար.

զ/ հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի հաստատման մասին» թիվ 95 որոշմամբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 212 որոշմամբ կատարված փոփոխություններով) հաստատված հողերի կադաստրային զուտ եկամտի արժեքները, 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անոգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 58 որոշմամբ հաստատված գնահատման կարգով հաշվարկված կադաստրային գները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի օգոստոսի 1-ից։

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

__________________ 2004թ

թիվ ______ որոշման

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԿԳհող=ԱբազաxՄհողxԳգ,

որտեղ`

ԿԳ հող -ն գնահատվող հողամասի կադաստրային գինն է` արտահայտված դրամով,

Ա բազա -ն բնակավայրերի հողերի մեկ քառ. մետր մակերեսի բազային արժեքն է` արտահայտված դրամով,

Մ հող -ն գնահատվող հողամասի մակերեսն է` արտահայտված քառ. մետրով,

Գ գ -ն բնակավայրերի հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցն է:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

__________________ 2004թ

թիվ ______ որոշման

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ( ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները սահմանվում են համաձայն սույն աղյուսակի`

Գոտի

1

2

3

4

5

6

7

8

9

Գործակիցը

1.0000

0.6500

0.4225

0.2746

0.1785

0.1160

0.0754

0.0490

0.0319

2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի հողերի տարածագնահատման գոտիականության նվազագույն և առավելագույն գործակիցները որոշվում են համաձայն սույն աղյուսակի`

Գործակիցները

նվազագույնը

առավելագույնը

Ստեփանակերտ քաղաք

0,2746

1,0000

Ասկերանի շրջան

0,0754

0,2746

Մարտունու շրջան

0,0754

0,2746

Մարտակերտի շրջան

0,0490

0,1785

Հադրութի շրջան

0,0490

0,1785

Շուշիի շրջան

0,0754

0,1785

Շահումյանի շրջան

0,0319

0,1160

Քաշաթաղի շրջան

0,0319

0,1785

3.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները որոշվում են համաձայն սույն նկարագրի`

Գոտին

Գործակիցը

Բնակավայրերի հողերի տարածագնահատման ( գտնվելու վայրի ) գոտիականության սահմանների նկարագիրը

1

2

3

Քաղաք Ստեփանակերտ

I

1.0000

Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` Թումանյան և Կամոյի փողոցների հատումից Կամոյի փողոցով մինչև Դավիթ Բեկի փողոցի հետ հատում, Դավիթ Բեկի փողոցով մինչև Կարո Ալվարյան փողոցի հետ հատումը, Կարո Ալվարյան փողոցով մինչև Վարդան Մամիկոնյան փողոցի հետ հատումը, Վարդան Մամիկոնյան փողոցով մինչև Անդրանիկի փողոցի հետ հատումը, Անդրանիկի փողոցով մինչև Թումանյան փողոցի հետ հատումը, Թումանյան փողոցով մինչև Կամոյի փողոցի հետ հատումը:

II

0.6500

Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու արտաքին սահմանների հետ, իսկ արտաքին սահմանները անցնում են` Թումանյան և Կամոյի փողոցների հատումից, Թումանյան փողոցով մինչև Տիգրան Մեծի փողոցի հետ հատումը, Տիգրան Մեծի փողոցով մինչև Տիգրան Մեծ թիվ 2 կիսակառույց շենքի հարակից ճանապարհի /«Թիվ 1 համաշինարարական» ՓԲԸ տանող ճանապարհ/ հետ հատումը, այդ ճանապարհով մինչև Մաշտոցի փողոցի հետ հատումը, Մաշտոցի փողոցով մինչև Ալեքսեյ Հեքիմյան փողոցի հետ հատումը, Ալեքսեյ Հեքիմյան փողոցով մինչև Ստարավոյտովա փողոցի հետ հատումը, Ստարավոյտովա փողոցով մինչև Ադմիրալ Իսակովի փողոցի հետ հատումը, Ադմիրալ Իսակովի և Սասունցի Դավթի փողոցներով մինչև Գեներալ Սարդարյան փողոցի հետ հատումը, Գեներալ Սարդարյան փողոցով մինչև Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումը, Գրիգոր Լուսավորչի փողոցով մինչև Անդրանիկի փողոցի հետ հատումը, Անդրանիկի փողոցով մինչև Անդրանիկի փողոցի աստիճանասանդուղքը, աստիճանասանդուղքով մինչև Վարդան Մամիկոնյան փողոցը, Վարդան Մամիկոնյան փողոցով մինչև Ակադեմիկոս Սախարովի փողոցի հետ հատումը, Ակադեմիկոս Սախարովի փողոցով մինչև Մարտունու փողոցի հետ հատումը, Մարտունու փողոցով մինչև 20 փետրվարի փողոցի հետ հատումը, 20 փետրվարի փողոցով մինչև Սպանդարյան փողոցի հետ հատումը, Սպանդարյան փողոցով մինչև Արսեն Տերտերյան փողոցի հետ հատումը, Արսեն Տերտերյան փողոցով մինչև Թումանյան փողոցի հետ հատումը:

III

0.4225

Երրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են երկրորդ գոտու արտաքին սահմանների հետ, իսկ արտաքին սահմանները անցնում են` Ա. Առաքելյան փողոցի և Ա. Առաքելյան փողոցը հատող ջրհավաքի հատումից, ջրհավաքով մինչև Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհը, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհով մինչև երկաթգծի կայարան տանող ճանապարհի հետ հատումը, այդ ճանապարհով մինչև Կարկառ գետի կամուրջը, Կարկառ գետով` հոսանքին հակառակ, մինչև Ղայբալու գետը, Ղայբալու գետով` մինչև Ղայբալու գետի վրա կառուցված երկաթբետոնյա պատնեշը, ապա այդ պատնեշի դիմաց գտնվող ձորով մինչև Մադաթով 4 փակուղու և Դուդինի փողոցների հատման կետը, Դուդինի փողոցով մինչև Վ.Վաղարշյան փողոցի հետ հատումը, Վ. Վաղարշյան փողոցով մինչև ՈՒլուբաբյան փողոցի հետ հատումը, ՈՒլուբաբյան փողոցով մինչև Մարիետա Շահինյան փողոցի հետ հատումը, Մարիետա Շահինյան փողոցով մինչև Մարիետա Շահինյան փողոցի թիվ 21 տան հարակից ձորն իջնող հետիոտն ճանապարհը, այդ ճանապարհով մինչև Պուշկինի փողոցի հետ հատումը, Պուշկին փողոցով մինչև Բեկզադյան փողոցի հետ հատումը, Բեկզադյան փողոցով մինչև Զորգեի փողոցի հետ հատումը, Զորգե և Առաքելյան փողոցներով մինչև Առաքելյան փողոցը հատող ջրբաժանը:

IV

0.2746

Չորորդ գոտու ներքին սահմանները համընկնում են երրորդ գոտու արտաքին սահմանների հետ, իսկ արտաքին սահմանները անցնում են` Ստեփանակերտ քաղաքի սահմանագծով:

Մարտունու շրջան
IV

0.2746

ք.Մարտունի:

V

0.1785

Գիշի, Խնուշինակ, Կարմիր շուկա, Ղուզե Ճարտար, Ճարտար, Սոս, Սպիտակաշեն:

VI

0.1160

Աշան, Բերդաշեն, Եմիշճան, Կաղարծի, Թաղավարդ Կոլխոզաշեն, Հերհեր, Մաճկալաշեն, Մուշկապատ, Շեխեր, Պառավաթումբ, Սարգսաշեն, Սխտորաշեն, Քաջավան, Քարահունջ, Քերթ:

VII

0.0754

Ավդուռ, Զարդանաշեն, Խերխան, Ծովատեղ, Կաքավաձոր, Հաղորտի, Հացի, Ղավախան, Մյուրիշեն, Մսմնա, Ննգի, Նորշեն, Ջիվանի, Վազգենաշեն, Վարանդա:

Մարտակերտի շրջան
V

0.1785

ք. Մարտակերտ, Դրմբոն:

VI

0.1160

Աղաբեկալանջ, Առաջաձոր, Գետավան, Ծաղկաշեն, Կոճողոտ, Հաթերք, Հարությունագոմեր, Ներքին Հոռաթաղ, Պողոսագոմեր, Վանք, Վերին Հոռաթաղ:

VII

0.0754

Գառնաքար, Զագլիկ, Զարդախաչ, Թբլղու, Խնկավան, Ծմակահող, Կիչան, Կուսապատ, Հովտաշեն, Ղազարահողեր, Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն, Մոխրաթաղ, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Ղազանչի, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Շահմասուր, Չափար, Չլդրան, Վաղուհաս, Վարդաձոր Վարնկաթաղ, Քմքաձոր, Քոլատակ:

VIII

0.0490

Թալիշ, Մադաղիս, Մեհմանա, Տոնաշեն :

Հադրութի շրջան

V

0.1785

ք.Հադրութ:

VI

0.1160

Ազոխ, Այգեստան, Դրախտիկ, Մեծ Թաղլար, Վանք, Տյաք, Տող, Տումի, ՈՒխտաձոր,

VII

0.0754

Ակնաղբյուր, Առաքել, Բանաձոր, Թաղասեռ, Թաղուտ, Ծակուռի, Կարմրակուճ, Հախլլու, Հակակու, Մարիամաձոր, Մոխրենես, Նորաշեն, Ջրակուս, Վարդաշատ, Քյուրաթաղ:

VIII

0.0490

Արևշատ, Խանձաձոր, Խծաբերդ, Ծաղկավանք, Ծամծոր, Հայկավան, Հին Թաղլար, Հողեր, Ձորագյուղ, Մելիքաշեն, Պլեթանց, Ջրաբերդ, Սարալանջ, Սարիշեն, Սպիտակաշեն, Ցոր, Քարինգ:

Շուշիի շրջան

V

0.1785

ք. Շուշի:

VI

0.1160

Եղծահող, Լիսագոր, Ղալիբեյլիշեն,,Տասը վերստ, Քարին տակ:

VII

0.0754

Կանաչ թալա, Հին շեն, Հունանավ, Մեծ շեն, Քիրսավան:

Ասկերանի շրջան

IV

0.2746

Ք. Ասկերան:

V

0.1785

Ակնաղբյուր, Այգեստան, Աստղաշեն, Ավետարանոց, Բերքաձոր, Դաշուշեն, Իվանյան, Խանաբադ, Խաչեն, Խնածախ, Խնձիրստան, Հովսեփավան, Նորագյուղ, Շոշ, Քռասնի:

VI

0.1160

Բադարա, Լուսաձոր, Խաչմաչ, Խրամորթ, Կարմիր գյուղ, Հարավ, Մխիթարաշեն, Նախիջևանիկ, Ներքին Սզնեք, Սարուշեն, Սղնախ, Վարդաձոր, ՈՒղտասար:

VII

0.0754

Արանզամին, Արմենակավան, Դահրազ, Դահրավ, Խանցք, Ծաղկաշատ, Հիլիս, Մադաթաշեն, Մոշխմհատ, Ջրաղացներ, Ռև, Սառնաղբյուր, Սարդարաշեն, Վերին Սզնեք, Փառուխ, Քյաթուկ:

Քաշաթաղի շրջան

V

0.1785

ք. Բերձոր:

VII

0.0754

ք.Միջնավան, ք. Կովսական:

VIII

0.0490

Աղանուս, Աղավնո, Գանձա, Ծաղկաբերդ, Ծիծեռնավանք, Հակարի, Հարար, Հոչանց, Մարաթուկ, Մարգիս, Մելիքաշեն, Միրիկ, Մշենի, Մոշաթաղ, Սոնասար, Սուս, Քարեգա:

IX

0.0319

Ալաշակերտ, Աղաձոր, Աղավնատուն, Այգեհովիտ, Այգեկ, Արծվաշեն, Արվական, Արտաշավի, Բազմատուս, Գետամեջ, Գետափ, Գողթանիկ, Դիցմայրի, Դրախտաձոր, Եզնագոմեր, Երիցվանք, Իշխանաձոր, Ծոբաձոր, Կերեն, Կումայրի, Հալե, Հակ, Հայթաղ, Հայկազյան, Հերիկ, Ձորափ, Ղազարապատ, Մամարք Մարտունաշեն, Մովսեսաշեն, Մուշ, Նորաշենիկ, Շալուա, Շիրակ, Ջանֆիդա, Սարատակ, Վազգենաշեն, Վակունիս, Վաղազին, Վան, Վարդաբաց, Վարդանանց, Վերին Քաշունիք, Վուրգավան, Տանձուտ, Տիգրանավան, ՈՒռեկան, Փակահան, Քաշունիք, Քարոտան, Քարուտ:

Շահումյանի շրջան

VI

0.1160

ք.Քարվաճառ, Ակնաբերդ:

VIII

0.0490

Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն, Չարեքտար:

IX

0.0319

Զարկունի, Զուար, Թութխուն, Ծար, Հավախաղաց, Հավսաթաղ, Ճումեն, Նոր Էրքեջ, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ