ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

21 հունվարի 2003թ. N 24

ք.Ստեփանակերտ

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը /կցվում է/:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության վարչությանը՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների մասին կարծիքի հաստատումը և ներկայացումը միջգերատեսչական հանձնաժողովին:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. _________________

թիվ ________ որոշմամբ

Կ Ա Զ Մ

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Նասիբյան -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնի վարիչ /հանձնաժողովի նախագահ/

Վ. Փալանջանյան -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարի տեղակալ

Վ. Բաղդասարյան -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Ծատուրյան -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Գրիգորյան -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության վարչության պետ

Ս. Սարգսյան -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ

Գ. Բաղդասարյան -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսուչ /հանձնաժողովի քարտուղար/