ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2003թ. N 175

ք.Ստեփանակերտ

ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 10-ի թիվ 227 որոշման մեջ լրացում կատարելու մասին

Ընդունելով Ասկերանի շրջանի վարչակազմի առաջարկությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 10-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 227 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը լրացնել նոր տողերով՝ համաձայն հավելվածի։

2. Ասկերանի շրջանի վարչակազմին, Ասկերանի շրջանի Արմենակավանի, Իվանյանի և Հովսեփավանի գյուղապետարաններին՝ մեկամսյա ժամկետում ապահովել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշմամբ սահմանված համայնքի սեփականության գույքի հանձնման¬ընդունման գործընթացը և գույքային իրավունքների պետական գրանցումը։

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

2003թ. ______________

թիվ _________ որոշման

Ց Ա Ն Կ

ԼՂՀ Ասկերանի շրջանի նորաստեղծ համայնքների սեփականության գույքի

Հ/հ

Համայնքի անվանումը

Ձեռնարկության, կազմակերպության և այլ գույքի անվանումը

39.

Արմենակավան

պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգ

ներհամայնքային փողոցներ, ճանապարհներ և հրապարակներ

ներհամայնքային աղբավայր

գերեզմանատուն

համայնքային նշանակության անավարտ շինություններ

համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

40.

Իվանյան

պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգ

ներհամայնքային փողոցներ, ճանապարհներ և հրապարակներ

ներհամայնքային կամուրջներ

ներհամայնքային աղբավայր

գերեզմանատուն

համայնքային նշանակության անավարտ շինություններ

գյուղապետարանի վարչական շենք

համայնքին պատկանող գույք

համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

41.

Հովսեփավան

պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգ

ներհամայնքային փողոցներ, ճանապարհներ և հրապարակներ

ներհամայնքային կամուրջներ

ներհամայնքային աղբավայր

գերեզմանատուն

համայնքային նշանակության անավարտ շինություններ

համայնքին պատկանող գույք

համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Ս. Գրիգորյան