ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

11 մարտի 2003թ. N 81

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 238 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 19-ի «Հողերի օգտագործման և պահպանման պետական վերահսկողության իրականացման կարգի մասին» թիվ 238 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին» բառերով:

2. Որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման և պահպանման պետական վերահսկողության իրականացման կարգ»-ում՝

ա/ առաջին բաժնի 1.4 կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության հողային պետական տեսչությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսչությունը» բառերով;

բ/ վեցերորդ բաժնի 6.1. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

6.1. Հողային պետական տեսչությունը տեսչական գործունեությունն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 30-ի «ԼՂՀ ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին» թիվ 101 որոշմամբ /ԼՂՀ կառավարության 2002թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 237 որոշման խմբագրությամբ/ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»;

գ/ վեցերորդ բաժնի 6.5. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

6.5. Հողային պետական տեսուչները վարում են ստուգումների անցկացման մատյան և յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի ու հունվարի 1-ի դրությամբ հողային պետական տեսչությանը հաշվետվություն են ներկայացնում շրջանի տարածքում հողերի օգտագործման և պահպանման պետական վերահսկողության մասին»;

դ/ վեցերորդ բաժնից հանել 6.6. կետը:

3. Որոշմամբ հաստատված «Հողային օրենսդրությունը խախտելու վերաբերյալ արձանագրության», «Հողային օրենսդրության խախտումը վերացնելու մասին ցուցումի»,«Տուգանք նշանակելու մասին որոշման» և «Ստուգումների անցկացման մատյանի» ձևերում «ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության» բառերը փոխարինել «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերով:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ