ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

11 մարտի 2003թ. N 82

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական /ազգային/ կոորդինատային և բարձունքային համակարգերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքը՝ տեղագրական քարտեզները՝ 1:10000, 1:25000, 1:50000, 1: 100000, 1:200000, 1:500000, 1: 1000000 մասշտաբներով, տեղագրական հատակագծերը՝ 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբներով:

2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներում և հատակագծերում արտացոլված բոլոր աշխարհագրական անվանումները, բացատրություններն ու ծանոթագրությունները տրվում են հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզուներով:

3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ու հրատարակման աշխատանքները համարվում են պետական նշանակության աշխատանքներ, որոնք իրականացնում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ