ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

27 մայիսի 2003թ. N 143

ք.Ստեփանակերտ

Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

Ընդունելով Ասկերանի շրջանի վարչակազմի առաջարկությունը և համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի և 76-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի պահուստային ֆոնդից 2 (երկու) հա հողատարածքը (հատակագիծը կցվում է) «գյուղատնտեսական նշանակության հողեր» կատեգորիայից տեղափոխել «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» կատեգորիան` «ԲԷՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության հիմունքներով տրամադրելու նպատակով` շինարարական ավազի արդյունահանման աշխատանքներ կազմակերպելու համար:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմին` ապահովել վարձակալական պայմանագրի կնքումը և «ԲԷՏ» ՍՊԸ կողմից հողօգտագործման իրավունքի գրանցումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Ասկերանի շրջանի վարչակազմին` կատարել համապատասխան փոփոխություններ հողային հաշվեկշիռներում:

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ