ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2003թ. N 110

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 10-ի թիվ 227 որոշման մեջ լրացում կատարելու մասին

Ընդունելով Հադրութի շրջանի վարչակազմի առաջարկությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 10-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 227 որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածում ավելացնել նոր տողեր (ըստ հավելվածի):

  2. Հադրութի շրջանի վարչակազմին, Հադրութի շրջանի Հակակու, Հախուլլու և Վարդաշատի գյուղապետարաններին` մեկամսյա ժամկետում ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշմամբ սահմանված համայնքի սեփականության գույքի հանձնման-ընդունման գործընթացը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

2003թ. ——————— «——»-ի

թիվ ——- որոշման

ՑԱՆԿ

ԼՂՀ Հադրութի շրջանի համայնքների սեփականության գույքի

Հ/հ

Համայնքի անվանումը

Ձեռնարկության, կազմակերպության և այլ գույքի անվանումը

26

Հակակու

բուժկետ

ակումբ

գրադարանի շենք

ներհամայնքային աղբավայր

ներհամայնքային աղբյուրներ

ներհամայնքային փողոցներ և ճանապարհներ

գերեզմանատուն

հուշարձան

27

Հախուլլու

բուժկետ

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային փողոցներ և ճանապարհներ

ներհամայնքային կամուրջ

գերեզմանատուն

հուշարձան

պատգամավորների նախկին գյուղական խորհրդի գործկոմի շենք

գրադարանի շենք

28

Վարդաշատ

բուժկետ

ակումբ

գրադարանի շենք

ներհամայնքային աղբավայր

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային փողոցներ և ճանապարհներ

գերեզմանատուն

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ