ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

«26» նոյեմբերի 2002թ. N 58

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը /կցվում է/:

2. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ մինչև 2003թվականի հուլիսի 1-ը՝ սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և տրամադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերը գնահատվում են յուրաքանչյուր համայնքի համար առանձին՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թվականի մայիսի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի /քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի/ հողերի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքը հաստատելու մասին» թիվ 95 որոշման /Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի թիվ 212 որոշման խմբագրությամբ/ հավելվածում ընդգրկված համայնքների:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերը գնահատվում են յուրաքանչյուր շրջանում տվյալ շրջանի համայնքների համար սույն կարգով հաշվարկված կադաստրային գների միջին չափով:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ.______________ ____ -ի

թիվ ______որոշմամբ

ԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերը գնահատվում են տվյալ համայնքի տնամերձ հողամասերի, անջրդի վարելահողերի, խոտհարքների ու արոտների հաշվեկշռային միջին արժեքների չափերով՝ հետևյալ բանաձևով՝

Ա = (Ա 1 xS 1 +Ա 2 xS 2 + Ա 3 x S 3 + Ա 4 xS 4 ) x25

(S 1 +S 2 +S 3 +S 4 )

որտեղ՝

Ա-ն մեկ հեկտարի կադաստրային գինն է,

Ա 1 -ը տնամերձ հողամասերի մեկ հեկտարի զուտ եկամուտն է /տվյալ համայնքի համար/,

S 1 -ը տվյալ համայնքի տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսն է /հա/,

Ա 2 -ը անջրդի վարելահողերի մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է /տվյալ համայնքի համար/,

S 2 -ը տվյալ համայնքի անջրդի վարելահողերի ընդհանուր մակերեսն է /հա/,

Ա 3 -ը գյուղամերձ խոտհարքների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է /տվյալ համայնքի համար/,

S 3 -ը տվյալ համայնքի գյուղամերձ խոտհարքների ընդհանուր մակերեսն է /հա/,

Ա 4 -ը գյուղամերձ արոտների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է /տվյալ համայնքի համար/,

S 4 -ը տվյալ համայնքի գյուղամերձ արոտների ընդհանուր մակերեսն է /հա/: