ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«26» նոյեմբերի 2002թ. N 60

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «անշարժ գույքի գնահատում» և «ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «անշարժ գույքի գնահատում» և «ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին

Ի կատարումն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջների, ինչպես նաև համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 128 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը /կցվում է/.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը /կցվում է/:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002 թ. ______________ ___ -ի

թիվ ________ որոշմամբ

ԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» /այսուհետև՝ գնահատող/ և «Ռիելթորական գործունեություն» /այսուհետև՝ ռիելթոր/ գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գնահատողի և ռիելթորի մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով:

3. Գնահատողների և ռիելթորների /այսուհետև՝ հայտատուներ/ մասնագիտական որակավորումն ստուգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն /այսուհետև՝ կոմիտե/:

4. Հայտատուների մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է կոմիտեի նախագահի կողմից ստեղծված՝ ըստ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովը /այսուհետև՝ հանձնաժողով/:

5. Գնահատողի կամ ռիելթորի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ ներկայացնելով՝

ա/ դիմում-հայտ /ձևը կցվում է/.

բ/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

գ/ բարձրագույն կրթության վկայագրի /դիպլոմ/ պատճենը.

դ/ մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի անդորրագիրը՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովը ստուգում է հայտատուների մասնագիտական որակավորումը: Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 3 օր առաջ:

7. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուներին տրվում է 100 հարցաթեստ, որոնք մշակվում և հաստատվում են կոմիտեի կողմից:

8. Մասնագիտական որակավորման ստուգման անհատական հարցաթեստերը բաղկացած են 100 հարցից, որոնցից գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման համար՝ 60-ը՝ իրավաբանական /օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն և այլն/, 40-ը՝ տնտեսագիտական /կադաստրային գնահատում, շուկայական գնահատում/, իսկ ռիելթորի մասնագիտական որակավորման ստուգման համար՝ 80-ը՝ իրավաբանական /օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն/, 20-ը՝ տնտեսագիտական /շուկայական գնահատում/ ոլորտին վերաբերող հարցեր են:

9. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով, որի համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:

Հայտատուները համարվում են մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նրանք անհատական հարցաթեստերից առնվազն 75-ին պատասխանել են ճիշտ:

10. Կոմիտեն հայտատուներին նախօրոք ծանոթացնում և տեղեկացնում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:

11. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:

12. Մասնագիտական որակավորման ստուգման համար հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ և տրամադրվում համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար ցանկություն հայտնած անձանց:

13. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուները սահմանված կարգով տեղեկացվում են ստուգման անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

14. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:

15. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար անցկացնել կրկնակի ստուգում:

Մասնագիտական որակավորում չստացած հայտատուի կողմից մուծված պետական տուրքը ենթակա չէ վերադարձման:

Հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին կոմիտե դիմել ընդհանուր հիմունքներով:

16. Կոմիտեն մասնագիտական որակավորման ստուգում անցած հայտատուներին ստուգման անցկացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ըստ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մասնագիտական որակավորման վկայականներ, որոնց ձևերը հաստատում է կոմիտեի նախագահը:

17. Հայտատուների ներկայացրած հայտերը մերժվում են, եթե՝

ա/ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և սույն կարգի պահանջներին .

բ/ հայտում թերությունների /ջնջումներ, սխալներ, վրիպակներ, բացթողումներ/ առկայության դեպքում, երբ հայտատուն մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ՝ սահմանված կարգով տեղյակ է պահվել և ստուգման անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ չի վերացրել նշված թերությունները:

18. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե՝

ա/ մասնագիտական որակավորման ստուգմանը չի ներկայացել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում.

բ/ մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանը.

19. Հանձնաժողովը վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը պահպանվում է 3 տարի:

20. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձև

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահի տեղակալ պրն _________________________ -ին

_____________________________________________

/անունը, ազգանունը/

_____________________________________________

/բնակության վայրը/

_____________________________________________

/հեռախոսահամարները/

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել

_____________________________________________________________________________

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ՝

ա/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ _____________________________________

բ/ բարձրագույն կրթության վկայագրի /դիպլոմ/ պատճենը՝ __________________________

գ/ պետական տուրքի անդորրագիրը՝ _____________________________________________

Ծանոթացել եմ՝

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող լիցենզավորման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակների գծով հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման կարգերին.

բ/ _______________________________________________________ լիցենզավորման

ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգման անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:

Տեղեկացված եմ այն մասին,որ՝ ____________________________________________

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվելու է 200___թվականի ______________ ____-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ______________________________________ ստորաբաժանումում, ժամը ________ -ին:

/գտնվելու վայրը, հեռախոսահամարները/

ՀԱՅՏԱՏՈՒ ____________________________

/ստորագրությունը/

____________________________

/անունը, ազգանունը/

________ _______________________ 200 թ.

Հաստատված է

ԼՂՀկառավարության

2002 թ. ____________ ______-ի

թիվ ____որոշմամբ

ԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման

I. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեությունը

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության իրականացման կարգը:

2. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեությունը ներառում է խտացման ու հանութային ցանցերի ստեղծումը, տեղագրական և կադաստրային քարտեզագրման, հանութային, ինչպես նաև ինժեներագեոդեզիական աշխատանքների իրականացումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեություն կարող են իրականացնել այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 13 որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից /այսուհետև՝ կոմիտե/ ստացել են համապատասխան լիցենզիա:

Ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական նպատակներով՝ նշված գործունեությամբ կարող են զբաղվել միայն որպես անհատ ձեռնարկատեր:

4. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը պարտավոր է՝

ա/ իր գործունեության ընթացքում ղեկավարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով.

բ/ տեղագրագեոդեզիական և կադաստրային աշխատանքների իրականացման համար օգտագործվող գեոդեզիական գործիքներն ու սարքավորումները ներկայացնել չափաբանական ապահովման և սերտիֆիկացման.

գ/ կազմակերպության /ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ/ գտնվելու վայրի, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում /կանոնադրություն/ փոփոխությունների կատարման դեպքում 10-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել կոմիտեին:

5. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը կարող է՝

ա/ օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թվականի հունիսի 15-ի «Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 118 որոշման պահանջների համաձայն.

բ/ գործունեության ընթացքում իր կողմից կատարված աշխատանքների հիման վրա, պատվիրատուի համաձայնությամբ, բացառությամբ պետական մասշտաբային շարքի նյութերի, ստեղծել տեղեկատվական ֆոնդ և դրանից տրամադրել տեղեկատվություն.

գ/ մասնակցել իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:

II.«Անշարժ գույքի գնահատում» գործունեությունը

6. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» գործունեության իրականացման կարգը:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը /այսուհետև՝ գնահատող/:

«Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա ստացած ֆիզիկական անձը /այսուհետև՝ գնահատում իրականացնող լիցենզավորված անձ/ ձեռնարկատիրական նպատակներով՝ նշված գործունեությունն իրականացնելու իրավունք ունի միայն որպես անհատ ձեռնարկատեր:

8. Շուկայական գնահատման առարկա կարող է հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ցանկացած անշարժ գույք:

9. Գնահատում իրականացնող լիցենզավորված անձը ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով:

10. Գնահատման աշխատանքներն իրականացվում են գնահատման 3 դասական մեթոդով՝

ա/ անշարժ գույքի գնահատման համեմատական վաճառքների վերլուծության մեթոդ՝ հիմնված է ազատ շուկայում կատարված նմանատիպ /համեմատելի/ օբյեկտների առք ու վաճառքի գործարքներից և վաճառահանված օբյեկտներից ստացված տեղեկատվության վրա.

բ/ անշարժ գույքի գնահատման ծախսային մեթոդ՝ հիմքում ընկած է գնահատվող գույքի կամ նույն նպատակաուղղվածության և միևնույն պարամետրերով այլ անշարժ գույքի կառուցման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկը.

գ/ անշարժ գույքի գնահատման եկամուտների կապիտալիզացիայի մեթոդ՝ հիմնված է գնահատվող կամ նմանատիպ գույքից ստացվող կամ սպասվող եկամուտների վրա: «Անշարժ գույքից ստացվող եկամուտ» ասելով պետք է հասկանալ եկամտի այն չափը, որն ստացվում է միայն անշարժ գույքից /օրինակ՝ նրա վարձակալումից/, և այն չպետք է շփոթել անշարժ գույքն օգտագործողի գործունեությունից ստացվող եկամտի հետ:

11. Գնահատողի կողմից կազմվում է անշարժ գույքի գնահատման վերաբերյալ ամփոփագիր, որում արտացոլվում են՝

ա/ աշխատանքն իրականացնելու հիմքերը.

բ/ գնահատման համար հավաքագրված /հիմնավորված/ և օգտագործված տեղեկությունները.

գ/ գնահատվող անշարժ գույքի մանրակրկիտ նկարագիրը /անհրաժեշտության դեպքում հիմնավորել լուսանկարներով/.

դ/ գնահատվող անշարժ գույքի շրջակա տարածքի ընդհանուր նկարագիրը.

ե/ գնահատվող անշարժ գույքի լավագույն և առավել արդյունավետ օգտագործման հիմնավոր վերլուծությունը.

զ/ կիրառվող գնահատման մեթոդիկայի հիմնավորումը.

է/ կազմակերպության անվանումը, լիցենզիայի համարը կամ կատարողի անունը, ազգանունը և լիցենզիայի համարը:

12. Գնահատողը պարտավոր է պահպանել գնահատման ժամանակ իրեն հայտնի դարձած առևտրային և պետական գաղտնիքները:

13. Պատվիրատուի պահանջի դեպքում գնահատողը պարտավոր է ներկայացնել լիցենզիայի բնօրինակը:

14. Գնահատողը կարող է՝

ա/ օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թվականի հունիսի 15-ի «Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 118 որոշման պահանջների համաձայն.

բ/ պատվիրատուից պահանջել գնահատվող անշարժ գույքին վերաբերող անհրաժեշտ նյութերը.

գ/ մասնակցել իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

դ/ լիցենզավորող մարմնի՝ իր գործունեության մասին ընդունած որոշումները բողոքարկել դատական կարգով:

III.«Ռիելթորական գործունեություն» գործունեությունը

15. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Ռիելթորական գործունեություն» գործունեության /այսուհետև՝ ռիելթորություն/ իրականացման կարգը:

16. Ռիելթորությունն անշարժ գույքի շուկայում ռիելթորների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի, այլ օրենքների և սույն կարգի, ինչպես նաև այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ առևտրային նպատակով իրականացվող գործունեություն է, որն ընդգրկում է հետևյալ գործառույթների ամբողջությունը՝

ա/ անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրականացումն ապահովող գործառույթների իրականացում, այդ թվում՝ հանձնարարության, միջնորդական, ներկայացուցչական, խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում.

բ/ անշարժ գույքի օտարման ու օգտագործման տրամադրման համար մրցույթների, աճուրդների և սակարկությունների կազմակերպում ու անցկացում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ/ անշարժ գույքի շուկայի, այդ թվում՝ գնային իրավիճակի վերլուծությունների իրականացում:

Նշված գործառույթներից յուրաքանչյուրն առանձին՝ ոչ ամբողջության մեջ, կարող է իրականացվել նաև այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:

17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռիելթորությամբ կարող են զբաղվել իրավաբանական և ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Լիցենզիա ստացած ֆիզիկական անձը իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ միայն որպես անհատ ձեռնարկատեր:

18. Ռիելթորը պարտավոր է՝

ա/ անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների հիման վրա ստեղծել տեղեկատվական բանկ.

բ/ պահպանել ռիելթորության ընթացքում ի հայտ եկած պետական և առևտրային գաղտնիքները.

գ/ անշարժ գույքի մասին տեղեկատվությունն այլ անձանց տրամադրել և անշարժ գույքը գովազդել սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնությամբ.

դ/ պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել լիցենզիայի բնօրինակը.

ե/ պայմանագրերում, գովազդային ցուցանակներում, հրապարակումներում, մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հանդես գալիս պարտադիր նշել լիցենզավորված անձի անունը, ազգանունը /կամ լիցենզավորված կազմակերպության անվանումը/ և լիցենզիայի համարը:

19. Ռիելթորը կարող է՝

ա/ մասնակցել կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

բ/ օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թվականի հունիսի 15-ի «Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 118 որոշման պահանջների համաձայն.