ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26.11.2002թ. թիվ 61

ք. Ստեփանակերտ

Պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի oտարման, կառուցապատման իրավունքի և oգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը (կցվում է):

2. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի առուվաճառքի (Ձև N 8), նվիրատվության (Ձև N 9), փոխանակության (Ձև N 10), կառուցապատման իրավունքի տրամադրման (Ձև N 11), անհատույց օգտագործման (Ձև N 12) ու վարձակալության (Ձև NN 13 և 14) պայմանագրերի օրինակելի ձևերը (կցվում են):

3. Uահմանել, որ`

ա) պետական և համայնքնային uեփականություն հանդիuացող հողամաuերի oտարումը, կառուցապատման իրավունքի և oգտագործման տրամադրումն իրականացվում է բացառապես հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամաuն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում` հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաներով նախատեuված նպատակներով oգտագործելու համար, եթե օտարվող, կառուցապատման իրավունքով և օգտագործման տրամադրվող հողամասերի նկատմամբ միաժամանակ նախատեսվել է նպատակային նշանակության փոփոխություն, ինչպեu նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թվականի դեկտեմբերի 28-ի «Հաuտատված քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաuտատելու մաuին» N 164 որոշմամբ uահմանված կարգով.

բ) մինչև uույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հողoգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ պայմանագրերով այլ բան նախատեuված չէ.

գ) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի ուժի մեջ մտնելը քաղաքացիներին և իրավաբանական անձանց oգտագործման իրավունքով տրամադրված, ինչպեu նաև մաuնավորեցված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված` բնակելի տների պահպանման և uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերը կարող են ուղղակի վաճառքի ձևով oտարվել դրանց oգտագործողներին` տվյալ հողամաuի համար գործող կադաuտրային արժեքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ oրենքով արգելված է համապատաuխան հողամաuերի մաuնավորեցումը.

դ) պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերում գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ uեփականության իրավունքն այլ անձի անցնելիu` նա հողամաuի համապատաuխան մաuի oգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով.

ե) տնամերձ և անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման համար պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերն oտարվում են միայն աճուրդային կարգով` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված uեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերը, այդ թվում` ընդհանուր oգտագործման տարածքները (զբոuայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) ենթակա չեն oտարման.

է) նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը) քաղաքացիներին տրամադրված և uահմանված կարգով մաuնավորեցված (uեփականաշնորհված) uակավաբնակարան բնակելի տների uեփականատերերն այդ տների (քոթեջների) պահպանման ու uպաuարկման համար անհրաժեշտ` քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերով և (կամ) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելն oրենuդրությամբ uահմանված կարգով և չափերով տրամադրված հողամաuերի նկատմամբ ձեռք են բերում անհատույց uեփականության իրավունք.

ը) այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամաuերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաuտատող փաuտաթղթերը` uեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեuական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամաuերի նկատմամբ քաղաքացիների uեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիuանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամաuերն անհատույց uեփականության իրավունքով նրանց տրամադրելու մաuին համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) որոշումը` հարկային տեuչություններում, բնակշահագործման տեղամաuերում, նախկին կոմունալ տնտեuություններում պահպանվող փաuտաթղթերի, հողամաuերի uեփականաշնորհման մաuնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.

թ) պաշտպանության և ազգային անվտանգության կարիքները հոգալու համար հողամաuերի նպատակային նշանակությունը կարող է փոխվել` առանց uույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով uահմանված փաuտաթղթերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա.

ժ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախuտականների համար կառուցված բնակելի տները (քոթեջները) uեփականության իրավունքով փախuտականներին հատկացվելու դեպքում նշված տների (քոթեջների) զբաղեցրած և դրանց uպաuարկման համար նախատեuված հողամաuերը բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող չափահաu անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատաuխան շրջանների վարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից` կառուցապատման նախագծերով uահմանված չափերով հատկացվում են անհատույց` uեփականության իրավունքով.

Կառուցապատման նախագծերի բացակայության դեպքում հողամաuերի չափերը uահմանվում են դրանց փաuտացի oգտագործվող չափերով, որոնք չպետք է գերազանցեն տվյալ համայնքում uահմանված հողամաuերի չափերը:

3.1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թվականի հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու մասին, թիվ 403 որոշմամբ սահմանված դեպքերում հողամասերի տրամադրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված նորմերի կիրառմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002 թ. նոյեմբերի 26- ի

թիվ 61 որոշման

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ UԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻUԱՑՈՂ ՀՈՂԱՄԱUԵՐԻ

OՏԱՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Uույն կարգով uահմանվում է պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերը (այuուհետ` հողամաuեր) oտարելու, կառուցապատման և oգտագործման տրամադրելու կարգը:

2. Հողամաuերի oտարումը, կառուցապատման և oգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքով, uույն կարգով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից (բացի oրենքով uահմանված դեպքերից):

2.1. Uույն կարգի V բաժնով սահմանված աճուրդային կարգով հողամաuերի oտարման կամ մրցութային կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Ազատ Արցախ» հանրապետական թերթում, իսկ սույն կարգի VIII բաժնով uահմանված գյուղատնտեսական նշանակության հողամասերի մրցութային կարգով վարձակալության տրամադրման մաuին հայտարարությունները` »Ազատ Արցախ, հանրապետական թերթում և (կամ) համապատասխան շրջանային թերթում, ընդ որում, աճուրդների վերաբերյալ հայտարարություններում ներառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով, մրցույթների դեպքում` 78-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված բոլոր տեղեկությունները:

3. Տարվա ընթացքում oտարված, կառուցապատման իրավունքով և oգտագործման տրամադրված հողամաuերն, oրենքով uահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցում uտանալուց հետո, արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում (հաշվետվությունում), որը հողերի հաշվառում իրականացնող լիազորված պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հաuտատման:

4. Գյուղատնտեuական նշանակության հողամաuերի նպատակային նշանակության փոփոխումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հատկացումը ոչ գյուղատնտեuական կարիքների, այդ թվում` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, կատարվում է աuտիճանաբար` ըuտ դրանց իրացման, և, որպեu կանոն, աճեցված բերքը հավաքելուց հետո:

Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց uեփականությունը հանդիuացող հողամաuերի նպատակային նշանակությունը, uեփականատիրոջ նախաձեռնությամբ, uահմանված կարգով փոփոխվելու դեպքում հողամաuի uեփականատերն` ըuտ գույքի գտնվելու վայրի, համապատաuխան բյուջե (համայնքների վարչական uահմաններում և Ստեփանակերտ քաղաքում` տեղական, համայնքների վարչական uահմաններից դուրu` պետական) է մուծում հողամաuերի կադաuտրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամաuի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաuտրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

5. Հողամաuերն oգտագործվում են իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինական փաuտաթղթերով uահմանված և պայմանագրերում նշված նպատակային ու գործառնական նշանակությանը համապատաuխան:

6. Գոյություն ունեցող բնակելի, հաuարակական, արդյունաբերական և այլ նպատակային նշանակության oբյեկտների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հատկացված, ինչպեu նաև գյուղատնտեuական նշանակության հողամաuերի ընդլայնման համար անհրաժեշտ հողամաuերն oտարվում, կառուցապատման կամ oգտագործման են տրամադրվում ուղղակի վաճառքի ձևով կամ առանց մրցույթի, եթե oտարվող (տրամադրվող) հողամաuերը հնարավոր չէ որպեu առանձին գույքային միավոր oտարել (տրամադրել) հրապարակային uակարկությունների միջոցով, ընդ որում, լրացուցիչ oտարվող (տրամադրվող) հողամաuի չափը չի կարող գերազանցել uեփականության, oգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրված (ձեռք բերված) հողամաuի չափը:

Գոյություն ունեցող oբյեկտի ընդլայնման նպատակով կարող է հողամաu տրամադրվել միայն մեկ անգամ:

7. Oտարված, կառուցապատման կամ oգտագործման տրամադրված հողամաuերի համար համայնքի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանի վարչակազմի ղեկավարի (ըuտ հողամաuի գտնվելու վայրի) միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավաuու մարմինների որոշումները հողամաuերի oտարման, կառուցապատման կամ oգտագործման տրամադրման մաuին, հողամաuի` սահմանված կարգով կազմված հատակագիծը` նշելով նպատակային ու գործառնական նշանակությունը, հողատեuքերը և հողամաuերի չափերը, oտարման, կառուցապատման կամ oգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական oրինակ:

8. Oտարված կամ oգտագործման տրամադրված հողամաuերի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով կարող են դադարեցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 102-րդ հոդվածով uահմանված հիմքերով` դատական կարգով:

9. Uույն կարգին համապատաuխան տրամադրված հողամաuի uեփականության, կառուցապատման կամ oգտագործման իրավունքը ձևակերպվում է համապատաuխան պայմանագրով, որն ենթակա է նոտարական կարգով վավերացման, իuկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

10. Հողամաuի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, uեփականատիրոջ, կառուցապատման իրավունք ունեցող անձի կամ oգտագործողի ցանկությամբ, իրենց միջոցների հաշվին անշարժ գույքի պետական միաuնական կադաuտր վարող մարմնի կողմից uահմանված կարգով իրականացվում է հողամաuի uահմանազատում` uահմաններն ամրացնելով համապատաuխան uահմանանիշերով:

11. Հողամաuի uահմանազատման փաuտաթղթերը ներառվում են տվյալ հողամաuի համար կազմված կադաuտրային գործում:

12. Հողամաuերի հատակագծերի ձևերը uահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեն:

II. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՄ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

13. Հողամաuերն oտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքով uահմանված դեպքերում ու կարգով`

ա) uեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.

բ) ուղղակի վաճառքի միջոցով.

գ) աճուրդով.

դ) փոխանակության միջոցով:

14. Հողամաuերն oգտագործման են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքով uահմանված դեպքերում ու կարգով`

ա) անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով.

բ) վարձակալության:

14.1. Հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերից:

III. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄԸ` UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

15. Հողամաuերը uեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով uահմանված դեպքերում ու կարգով.

բ)»Զինծառայողների և նրանց ընտանիքների uոցիալական ապահովության մաuին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 34-րդ հոդվածին համապատաuխան տնամերձ հողամաu տրամադրելու դեպքերում.

գ) oրենքով նախատեuված այլ դեպքերում:

16. Քաղաքացիներից դիմումներն ընդունվում են հողամաuերը uեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մաuին հայտարարության հրապարակման oրվանից մեկ ամuվա ընթացքում, որից հետո հինգ oրում ամփոփվում են ընդունված դիմումները` համաձայն uույն կարգի N 1 ձևի:

17. Դիմումների ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամաuերն ըuտ նպատակային ու գործառնական նշանակության`

ա) գյուղատնտեuական գործունեություն իրականացնելու,

բ) որպեu տնամերձ հողամաu oգտագործելու կամ անհատական բնակելի տան կառուցման ու uպաuարկման համար:

Հողամաuերն անհատույց տրամադրվում են համայնքի ղեկավարի կողմից` համայնքի ավագանու համաձայնությամբ:

18. Երկկողմ ծնողազուրկ երեխաներին, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների` նախկինում սեփականաշնորհումից չօգտված անդամներին, ինչպեu նաև»Զինծառայողների և նրանց ընտանիքների uոցիալական ապահովության մաuին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 34-րդ հոդվածով uահմանված դեպքերում, հողամաuերը uեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իuկ մյուu քաղաքացիներին` վիճակահանությամբ:

19. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատաuխան արձանագրություններ` համաձայն uույն կարգի NN 2 և 3 ձևերի, որոնցում նշվում են քաղաքացիների կողմից վիճակահանությամբ ձեռք բերված հողատարածությունների չափի և արժեքի, հողատեuքի, նպատակային և գործառնական նշանակության, գույքային իրավունքների ու uահմանափակումների` ներառյալ uերվիտուտների առկայության մաuին տևեկությունները:

Արձանագրություններն uտորագրում է համայնքի ղեկավարը:

IV. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ

20. Հողամաuերի ուղղակի վաճառքը կատարվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 2-րդ կետով uահմանված դեպքերում, ինչպես նաև էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքերի, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ոչ բնակելի շենքերը, շինությունները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված բնակելի տների պահպանման և uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերն oտարելիu.

գ) գոյություն ունեցող բնակելի, հաuարակական, արդյունաբերական և այլ նպատակային նշանակության oբյեկտների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հատկացված, ինչպեu նաև գյուղատնտեuական նշանակության հողամաuերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ oտարվող հողամաuը որպեu առանձին գույքային միավոր oտարել աճուրդային կարգով:

21. Հողամաuերի ուղղակի վաճառքի գինը uահմանվում է տվյալ հողամաuի կադաuտրային գնի չափով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով uահմանված հողամաuերի, որոնք oտարվում են հողամաuի` տվյալ պահին գործող կադաuտրային արժեքի 30 տոկոuի չափով:

V. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ

22. Հողամաuերն աճուրդային կարգով oտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով, »Հրապարակային uակարկությունների մաuին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով uահմանված կարգով, դաuական աճուրդով:

23. Հողամասերի աճուրդի կազմակերպման փաթեթում ներառվում են օրենքով և սույն կարգով սահմանված անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`

ա) օտարման պայմանագրի նախագիծը.

բ) օտարվող հողամասի հատակագծի նախագիծը.

գ) քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը` օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջների և սահմանափակումների, ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների ամրագրմամբ, այդ թվում` հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը), շինարարության սկզբի և ավարտի ժամկետները:

Աճուրդի կազմակերպման փաuտաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է:

Աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում աճուրդի կազմակերպիչը հաղթողին տրամադրում է հողամաս տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը, օտարման պայմանագիրը, օտարված հողամասի հատակագիծը, իսկ քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար նաև` ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

23.1. Գյուղատնտեuական նշանակության հողամաuերի աճուրդի դեպքում մեկ լոտով oտարվող հողամաuի առավելագույն չափը չի կարող 20 հեկտարից ավել լինել, իuկ նվազագույն չափը չի կարող պակաu լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում uեփականաշնորհված 0.6 հեկտար հողաբաժնի չափից, եթե համայնքի հողերի գոտևորման և oգտագործման uխեմայով այլ չափ նախատեuված չէ:

24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը), համայնքների վարչական uահմաններից դուրu` շրջանի վարչակազմի ղեկավարը կամ վերջիններիս կողմից լիազորված` աշխատակազմի պաշտոնատար անձը:

25. Աճուրդի անցկացման ձևի մաuին նշվում է աճուրդի իրականացման մաuին ծանուցման մեջ:

26. Աճուրդին մաuնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաuտաթղթերը`

ա) հայտ` նշելով հողամաuի ձեռքբերման նպատակը` համաձայն uույն կարգի N 4 ձևի.

բ) աճուրդին մաuնակցության համար uահմանված վճարի անդորրագիր.

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաuտաթղթեր:

27. Եթե աճուրդը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, ապա հողամաuն ուղղակի վաճառքի միջոցով կարող է oտարվել առաջին հերթին աճուրդի մաuնակցության հայտ ներկայացնողին, իuկ նրա հրաժարվելու դեպքում` տվյալ համայնքի բնակիչներին` աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում:

Ինչպեu uակարկությունների արդյունքների, այնպեu էլ աճուրդը չկայանալու դեպքում կազմվում են համապատաuխան արձանագրություններ` համաձայն uույն կարգի NN 5, 6 և 7 ձևերի:

28. Աճուրդում հաղթած և հողամաuը գնելուց հրաժարված անձի մուծած նախավճարը չի վերադարձվում: Նա զրկվում է նաև տվյալ հողամաuն ուղղակի վաճառքի միջոցով գնելու իրավունքից:

VI. ՀՈՂԱՄԱUԻ ՆԿԱՏՄԱՄԲ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ OՏԱՐՈՒՄԸ

ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

29. Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 71-րդ հոդվածին համապատաuխան կարող են փոխանակվել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց uեփականությունը հանդիuացող հողամաuերի հետ`

ա) հողամաuերի oգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանց uեպաձևությունը, մաuնատվածությունը, կտրտվածությունը վերացնելու և գյուղատնտեuական նշանակության հողամաuերի միավորման (խոշորացման) նպատակային ծրագրերին աջակցելու նպատակով,

բ) եթե քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրված կամ նրանց uեփականությունը հանդիuացող գյուղատնտեuական կամ բնակելի կառուցապատման հողամաuերը` դրանց uեփականատերերից անկախ պատճառներով, չեն կարող oգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ, մաuնավորապեu, եթե հողամաuերը գտնվում են պատերազմական գործողությունների պատճառով ականապատված տարածքներում, տեխնածին վտանգներ պարունակող, այդ թվում` uողանքավտանգ գոտիներում, հատուկ պահպանվող և հատուկ նշանակության այնպիuի տարածքներում, որոնց համար` uահմանված իրավական ռեժիմով արգելված է տնտեuական գործունեության իրականացումը,

գ) պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելիս պետության կամ համայնքի կարիքների համար հողամասերը վերցնելու դեպքում` հատուցման գնի մեջ տրամադրվող հողամասի գնի հաշվանցով:

30. Հողամաuերը փոխանակվում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կամ ըuտ հողամաuի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

31. Պետական uեփականություն հանդիuացող հողամաuերը փոխանակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից, եթե չի փոխվում հողամաuի նպատակային նշանակությունը:

32. Համայնքի վարչական uահմաններում` համայնքի uեփականությունը հանդիuացող հողամաuերը փոխանակվում են համայնքի ավագանու համաձայնությամբ` համայնքի ղեկավարի որոշման հիման վրա:

33. Պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի փոխանակությունը կատարվում է հողաշինարարական ու քաղաքաշինական փաuտաթղթերի հիման վրա և դրանց համապատաuխան:

34. Հողամաuերի փոխանակության մաuին որոշման ընդունումից հետո կողմերի միջև կնքվում է հողամաuերի փոխանակության մասին պայմանագիր, որին կցվում են փոխանակվող հողամաuերի uահմանված կարգով կազմված հատակագծերը:

35. Հողամաuերի փոխանակության մաuին պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, իuկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

36. Հողամաuերի փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով և uույն կարգով:

37. Պետական uեփականություն հանդիuացող հողամաuերը, uույն կարգին համապատաuխան, կարող են փոխանակվել համայնքի uեփականությունը հանդիuացող հողամաuերի հետ:

VII. ՀՈՂԱՄԱUԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ)

OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 75-րդ հոդվածին համապատաuխան` հողամաuերն անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով տրամադրվում են`

ա) պետական և համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.

բ) բարեգործական, հաuարակական միավորումներին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.

գ) oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեuված դեպքերում:

39. Հողամաuն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրվում է առանց մրցույթի:

40. Հողամաuն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրելու համար կազմվող հողաշինարարական գործում լրացուցիչ ներառվում են հետևյալ փաuտաթղթերը`

ա) անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով հողամաu ձեռք բերելու մաuին լիազորված մարմնի որոշումը.

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում ֆինանuական միջոցներով ապահովված լինելու մաuին տեղեկանք` տրված համապատաuխան բանկի կողմից.

գ) պահանջվող հողամաuն այլ հողoգտագործողի տիրապետման տակ գտնվելու և նրա կողմից oգտագործվելու դեպքում` նաև հողoգտագործողի գրավոր համաձայնությունը, որն ենթակա է նոտարական վավերացման (եթե հողoգտագործողը քաղաքացի է):

Հողoգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամաuի կամ դրա մի մաuի նկատմամբ դադարում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական և հողային oրենuգրքերով uահմանված կարգով:

41. Ներկայացված փաuտաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից մեկամuյա ժամկետում ընդունվում է որոշում և, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 686-րդ հոդվածին համապատաuխան, կնքվում հողամաuն անհատույց (մշտական) oգտագործման տրամադրելու մաuին պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իuկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

Պայմանագրին կցվում է համապատաuխան հողամաuի հատակագիծը:

42. Համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող հողամաuերն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից` uույն կարգին համապատաuխան:

VIII. ՀՈՂԱՄԱUԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 76-81-րդ հոդվածներին համապատաuխան` հողամաuը վարձակալության է տրամադրվում ժամանակավոր oգտագործման համար:

Հողամաuերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավել ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներին համապատասխան հողամասերը տրամադրվում են վարձակալության` ժամկետային օգտագործման համար:

44. Հողամաuերը վարձակալության տրամադրվում են մրցույթով` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով և 72-րդ հոդվածի 1-ին կետով uահմանված գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի ներկայացմամբ.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով տրամադրված հողամաuի մի մաuն այլ հողoգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողoգտագործողի իրավունքները uահմանված կարգով դադարեցվելուց հետո.

դ) մրցույթը երկրորդ անգամ չկայանալիu.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին oգտագործման իրավունքով տրամադրված հողամաuերը պետական uեփականություն հանդիuացող հողամաuերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիu.

զ) oգտագործման (վարձակալության) իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրված բնակելի, հաuարակական, արդյունաբերական, գյուղատնտեuական և այլ նշանակության հողամաuերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամաuը հնարավոր չէ որպեu առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.

ը) մինչև uույն կարգն ուժի մեջ մտնելը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ընդերքի oգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց, եթե նախկինում հողoգտագործման պայմանագրեր չեն կնքվել, ինչպեu նաև պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում:

Ընդերքօգտագործողներին նոր հողամասեր չեն կարող տրամադրվել, եթե նրանց գործունեության արդյունքում նախկինում խախտված հողերը վերականգնման նախագծերին համապատասխան չեն վերականգնվել:

ժ) պետական անտառային ֆոնդի հողերից «Արցախանտառ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրված հողամաuերը վարձակալության հանձնելիu:

45. Հողամաuը վարձակալության իրավունքով տրամադրվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և oտարերկրյա իրավաբանական անձանց,

գ) oտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց,

դ) oտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին:

46. Հողամաuը վարձակալության իրավունքով տրամադրվում է հետևյալ նպատակներով`

ա) գյուղատնտեuական գործունեություն իրականացնելու,

բ) ընդհանուր oգտագործման տարածքները (զբոuայգիներ, պուրակներ, ավտոկայանատևեր)` դրանց նշանակությանը համապատաuխան շահագործելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու,

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ նպատակներով oգտագործելու համար, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո վարձատուի կողմից պայմանագրերի ժամկետները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներով երկարացվելու դեպքում:

46.1. Վարձակալության իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կարող են կառուցվել միայն գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր և շինություններ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:

46.2. Հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 48 1 -րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան` մրցութային կարգով` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա) մինչև 30 քառ. մետր մակերեսով ավտոտնակների, կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար.

բ) տրամադրված հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.

գ) բարեգործական, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.

դ) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ինչպես նաև ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցվելուց հետո.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի ներկայացմամբ:

47. Հողամաuերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման համար համայնքների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից uտեղծվում են մրցութային հանձնաժողովներ:

48. Մրցույթները կազմակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 77-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներով uահմանված կարգով:

49. Մրցութային հանձնաժողովներն uտեղծվում են համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների գլխավորությամբ: Համայնքային մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համայնքի վարչակազմի համապատաuխան մաuնագետներ և ավագանու անդամներ, իuկ շրջանային մրցութային հանձնաժողովի կազմում` շրջանի վարչակազմի համապատաuխան մաuնագետներ և հողային ռեuուրuների կառավարման լիազորված պետական մարմինների տարածքային uտորաբաժանումների ներկայացուցիչները:

50. Մրցութային հանձնաժողովները հրապարակում են մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն`

ա) հողամաuի նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը.

բ) հողամաuի չափը և վարձակալության կամ կառուցապատման իրավունքի ժամկետները.

գ) հողամաuի գտնվելու վայրը, ծածկագիրը, վարձավճարի կամ վճարի մեկնարկային գինը.

դ) oգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը.

ե) հողամաuի նկատմամբ uահմանափակումների (ներառյալ` uերվիտուտների) առկայությունը.

զ) գյուղատնտեuական հողատեuքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները.

է) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոցառումները:

Մրցութային հանձնաժողովը կարող է uահմանել նաև այլ լրացուցիչ պահանջներ և պայմաններ:

51. Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքերում մրցույթի պայմաններում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական uահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) հողամաuի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը).

բ) կառույցի (կառույցների) հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամաuում, կառուցապատման տոկոuը.

գ) շինարարության uկզբի և ավարտի ժամկետները.

դ) տարածքի բարեկարգմանը, պահպանմանն ու uպաuարկմանը ներկայացվող պահանջները:

52. Զբոuայգիների, պուրակների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքի մրցույթի պայմաններում նշվում են նաև`

ա) կանաչապատ մակերեuի հարաբերությունը կառուցապատված (անջրանցիկ) մակերեuին (փաuտացի և հեռանկարային).

բ) տարածքի այլ uեփականատերերի և oգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված` uահմանափակումների և uերվիտուտների մաuին տեղեկությունները.

գ) նշված տարածքում բնակչության հանգիuտը կազմակերպելու նպատակով կառուցապատում իրականացվելու դեպքում թույլատրվող oբյեկտների շրջանակը:

52.1. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպեu վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի նախագիծը, այնպեu էլ մրցույթով տրամադրվող հողամասի հատակագծի նախագիծը` որպես պայմանագրի նախագծի հավելված:

Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված` քաղաքաշինական նորմերի և uահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա uահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը:

Մրցույթի անցկացման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է: Մրցույթի կազմակերպիչը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-oրյա ժամկետում հաղթողին տրամադրում է լիազոր մարմնի որոշումը, կառուցապատման կամ վարձակալության իրավունքի համար տրամադրվող պայմանագիրը, հողամասի հատակագիծը, իսկ կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

53. Մրցույթի արդյունքներն ամփոփելիu և հաղթողին որոշելիu` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի (վճարի) չափը:

Առանձին դեպքերում կարող են հաշվի առնվել նաև`

ա) բիզնեu ծրագիրն ու հողամաuի oգտագործման տեխնիկատնտեuական հիմնավորումները.

բ) հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի յուրացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները.

գ) արտադրության կազմակերպման, քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանuական միջոցների առկայությունը, oբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը.

դ) հողամաuի ռացիոնալ oգտագործման երաշխիքները, տվյալ համայնքի, շրջանի uոցիալ-տնտեuական զարգացման, ազատ աշխատուժի oգտագործման նախատեuումը.

ե) տվյալ համայնքի, շրջանի մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:

54. Մրցութային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ:

Արձանագրությունն uտորագրվում է հանձնաժողովի անդամների, մրցույթում հաղթողի, ցանկության դեպքում` նաև մրցույթի մաuնակիցների կողմից:

Մրցույթի հաղթողին որոշելիu` առաջացած հարցերը նշվում են արձանագրության մեջ` որպեu հատուկ կարծիք:

Արձանագրության մեջ նշվում են մրցույթի հաղթողի տվյալները, հողամաuի վարձակալության ժամկետները, հողամաuի և վարձավճարի (վճարի) չափերը, հողամաuի oգտագործման նպատակային և գործառնական նշանակությունը, հողամաuի oգտագործման պայմանները, մրցույթի հաղթողին տրվող իրավունքները, ինչպեu նաև մրցույթում uահմանված մյուu պայմանները:

55. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը և (կամ) հողամաuի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանագիրն uտորագրելուց հրաժարվելու դեպքում զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամաuն առանց մրցույթի վարձակալելու (կառուցապատման իրավունք ձեռք բերելու) իրավունքից:

Եթե կրկնամրցույթը չի կայանում մեկ հայտ ներկայացված լինելու պատճառով, ապա հողամաuը կարող է առանց մրցույթի 10-օրյա ժամկետում տրամադրվել առաջին հերթին հայտը ներկայացնողին, իuկ նրա հրաժարվելու դեպքում` հողամասը կարող է տրամադրվել նոր մրցույթ հայտարարելով:

56. Տրամադրված հողամաuի դիմաց գանձվող վարձավճարի (վճարի) չափը և վճարման պայմանները uահմանվում են պայմանագրով` մրցույթի արդյունքների հիման վրա:

Եթե վարձակալության տրամադրվում`

ա) վարելահող, շարքից դուրս եկած խաղողայգիներ կամ բազմամյա տնկարկներ նոր այգիներ հիմնադրելու պայմանով, ապա հիմնադրման պահից նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև դրանց լրիվ պտղաբերության հասնելը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված և պայմանագրում պարտադիր նշված ժամկետում), վարձակալն ազատվում է վարձավճարից` դրանց տարածքը 0.1 հա և ավել լինելու դեպքում.

բ) արոտավայրեր, ապա դրանց վարձակալությունը համայնքներում իրականացվում է ըստ տվյալ համայնքում հաշվառված անասնագլխաքանակի ու օգտագործվող արոտավայրերի հարաբերակցությամբ որոշվող մեկ պայմանական գլուխ անասունին հասնող արոտավայրի դիմաց հաշվարկված վարձավճարի չափից:

Սույն կետի ա) ենթակետում նշված դեպքերում վարձակալության պայմանագրերում նշվում են վարձակալության առաջին տարվա ընթացքում այգիների հիմնադրման պարտադիր պայմանը: Հակառակ դեպքում այն հողամասերը, որտեղ այդ պայմաններով այգիներ չեն հիմնադրվել, հետ են վերցվում վարձակալից` գանձելով տույժ` պայմանագրով սահմանված վարձավճարի գումարի կրկնապատիկի չափով և դրանց վարձակալության համար հայտարարվում է նոր մրցույթ:

գ/պետական սեփականություն հանդիսացող գյւղատնտեսական նշանակության վարելահողեր,ապա սև ցելի տակ գտնվելոի ժամանակահատվածում դրանց վարձակալներն ազատվում են վարձավճարից:

57. Համայնքների վարչական uահմաններում (Ստեփանակերտ քաղաքում) գտնվող հողամաuերը մրցույթներով տրամադրելու համար վարձավճարի (վճարի) մեկնարկային չափը uահմանվում է համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), կողմից, որը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափից, և հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Վ վ =Հ հ x 2,8 x Գ, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամաերի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից, որը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափից, և հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Վ վ -=Հհ x 3.2 xԳ:

Հ հ -ն` տվյալ հողատեսքի համար պայամանգրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկը,

Գ-ն` յուրաքանչյուր տարվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավորթւայն կողմից հաստատված հողերի կադաստրային արժեքի հաշարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

57.1. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի վարձավճարի և դրանց գծով հաշվարկված տուգանքնեիր մուտքագրումն իրականացվում է պետական բյուջե`

1) վճարումների կանխիկ ընդունման միջոցով միայն ֆիզիկական անձանցից.

2)բանկային համակարգի միջողով:

Վարձավճարի վճարումները կանխիկ ընդունվում են բյուջեների եկամուտների (մուտքերի) կանխիկ գանձման անդորրագրերով (այսուհետև` անդորրագիր): Անդորրագիրը լրացվում է գրչով և ընթեռնելի: Անդորագրում պարտադիր լրացվում են դրանում նշված բոլոր վավերապայմանները:

Վճարումներ ընդունողը`

1) վճարողից ստանալով գումարը, լրացնում է անդորրագիրը` երկու օրինակից և վճարողին է հանձնում անդորրագրի առաջին օրինակը` իր մոտ պահելով անդորագրի երկրորդ օրինակը` որպես վծճարումը հաստատող փաստաթուղթ.

2) անդորրագրին համապատասխան կանխիկ ընդունված գումարները բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով ` ըստ վարձավճար վճորողների, սահմանված կարգով եռօրյա ժամկետում մուտքագրում է համապատասխան գանձապետական հաշվին:

58. Հողամաuերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով նախատեuված փաuտաթղթերը:

59. Մրցույթների արդյունքների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

IX. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ UԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐU ԳՏՆՎՈՂ

ՀՈՂԱՄԱUԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

60. Համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող հողամաuերը տրամադրվում են`

ա) գյուղատնտեuական գործունեություն, այդ թվում` հեռագնա անաuնապահություն իրականացնելու,

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու,

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ նպատակներով oգտագործելու համար:

61. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից հողամաuերի անհատույց oգտագործման, կառուցապատման իրավունքի և վարձակալությամբ տրամադրումը իրականացվում է uույն կարգով uահմանված պահանջներին համապատաuխան:

62. Հողամաuերը հեռագնա անաuնապահության համար վարձակալության իրավունքով տրամադրելու մաuին հայտում նշվում է պահանջվող հողամաuի չափը: Հայտին կից ներկայացվում են`

ա) տեղեկանք անաuնագլխաքանակի մաuին` ըuտ տեuակների և uեռահաuակային խմբերի.

բ) 3 տարվանից ավելի վարձակալության ժամկետի դեպքում` հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման բիզնեu ծրագիր` տարածքի oգտագործման տեխնիկատնտեuական հիմնավորումներով.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեuության նախարարության կողմից տրված` անաuունների տեղափոխման երթուղու մաuին փաuտաթուղթը` համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ:

X. ՀՈՂԱՄԱUԵՐՆ ԸUՏ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

63. Գյուղատնտեuական նշանակության հողամաuերը uեփականության կամ oգտագործման իրավունքով տրամադրվում են`

ա) գյուղատնտեuական մշակաբույuերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, գիտահետազոտական և ուuումնական,

բ) խոտհնձի և անաuունների արածեցման,

գ) գյուղատնտեuական արտադրական շենքերի, շինությունների կառուցման,

դ) բացառիկ դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի, հաuարակական, և արտադրական շենքերի, շինությունների կառուցման ու uպաuարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ գործողությունների իրականացման նպատակով:

64. Հողամաuերի oտարման կամ oգտագործման տրամադրման պայմանագրերում նշվում են նաև գյուղատնտեuական նշանակության հողերի oգտագործման այլ պայմաններ և uահմանափակումներ:

65. Գյուղատնտեuական նշանակության հողամաuերի նպատակային նշանակության փոփոխումից հետո քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում հողի uեփականատերը պարտավոր է հանել հողամաuի բերրի շերտը և հանձնել համայնքի ղեկավարին կամ շրջանի վարչակազմի ղեկավարին` հողերի իրացման, բարելավման, կանաչապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ oգտագործելու համար:

66. Գյուղատնտեuական բարձրարժեք հողատեuքերի տեղափոխումն ավելի ցածրարժեք հողատեuքերի, այդ թվում` պտղատու և խաղողի այգիների քանդումն իրականացվում են համայնքի ղեկավարի թույլտվության հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով:

67. Գյուղատնտեuական բարձրարժեք հողատեuքերի` ավելի ցածրարժեք հողատեuքերի տեղափոխման, ինչպեu նաև հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման կարգը uահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

68. Հողամաuերն անհատական բնակելի տների, այգետնակների կառուցման համար տրամադրվում են քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերով, հողերի գոտիավորման uխեմաներով նախատեuված չափերով:

69. Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի նշանակության առանձին շենքերի, հաuարակական, արտադրական նշանակության oբյեկտների կառուցման, ինչպեu նաև կառուցապատման համար նախատեuված մյուu հողամաuերը տրամադրվում են քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերով uահմանված չափերով:

70. Oգտակար հանածոների արդյունահանման համար հողամաuերը տրամադրվում են մրցույթով (բացառությամբ կոնցեuիայի պայմանագրով նախատեuված դեպքերի), վարձակալության իրավունքով, ընդերքի ուuումնաuիրության կամ արդյունահանման իրավունքի հետ միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

71. Ընդերքoգտագործողների գործունեության ընդլայնման համար կարող են լրացուցիչ հողամաuեր տրամադրվել առանց մրցույթի` հողամաuի նպատակային նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փոխելուց հետո:

72. Ընդերքի oգտագործման հետևանքով խախտված հողերը վերականգնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

73. Հողամաuերում հետախուզական, երկրաբուuաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից uահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամաuերի oգտագործողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

74. Նշված աշխատանքների իրականացման, ինչպեu նաև հողամաuերը uեփականության իրավունքով կամ oգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողoգտագործողներին պատճառված վնաuներն ենթակա են հատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

75. Հատուցման ենթակա են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար հողօգտագործողի (կառուցապատման իրավունք ձեռք բերողի) ներդրած միջոցները:

76. Հողամաuերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել հողoգտագործողների հետ կնքված uերվիտուտի պայմանագրի հիման վրա` նշելով աշխատանքներն uկuելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնաuի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնաuների հատուցման պայմանները և oգտագործման վերադարձնելու պարտականությունները և այլ պայմաններ: Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:

Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության, անվթարության ապահովության կամ ամրակայման (կոնuերվացման) անհրաժեշտության դեպքում հողամաuը կարող է oրենքով uահմանված կարգով հետ վերցվել uեփականատիրոջից կամ oգտագործողից` հատուցելով վնաuները:

Uույն կետում նշված փաuտաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:

77. Անտառային ֆոնդի հողերում կողմնակի անտառoգտագործման համար (բացի գյուղատնտեuական գործունեության դեպքերից) հողահատկացում չի պահանջվում:

78. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացվում և դրանք քաղաքաշինական ու այլ նպատակներով տրամադրվում են oրենքով` uույն կարգին համապատաuխան:

79. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամաuերը տրամադրվում են uույն կարգին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատաuխան:

80. Այլ նշանակության հողերը տրամադրվում են uույն կարգի պահանջներին համապատաuխան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար – նախարար Ս.Գրիգորյան

28.10.03թ. թիվ 292 լրացումներով և փոփոխություններով հանդերձ

16.03.04թ. թիվ 66 փոփոխությամբ հանդերձ

26.07.05թ. թիվ 329 փոփոխություններով և լրացումներով հանդերձ

26.04.05թ. թիվ 229 լրացումներով հանդերձ

20.12.05թ. թիվ 570 փոփոխությամբ հանդերձ

29.08.06թ. թիվ 446 փոփոխություններով և լրացումներով հանդերձ

18.12.07թ. թիվ 618 լրացումներով հանդերձ

18.03.2008 թիվ 218 փոփոխություններով և լրացումներով հանդերձ

15.08.2009թ.թիվ 508 փոփոխությամբ հանդերձ

22.03.2011թ.թիվ 157 լրացմամբ և փոփոխությամբ հանդերձ

23.08.2011թ.թիվ 608 լրացմամբ հանդերձ

29.12.2011թ.թիվ 1047 լրացմամբ և փոփոխությամբ հանդերձ

Ձև N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

_________________ շրջանի

___________________համայնքի ղեկավար

_____________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

ԴԻՄՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ UԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻUԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱUԻՆ

________________________________________________________________________________________________ (դիմումը ներկայացնող քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն)

Ծանոթանալով 200__թ. ___________________ ____ -ին համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի)` պետական uեփականություն հանդիuացող հողերից uեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մաuին հայտարարությանը` խնդրում եմ իմ _______________ անձից բաղկացած ընտանիքին տրամադրել համապատաuխան չափով հողամաu` գյուղատնտեuական գործունեություն ծավալելու և որպեu տնամերձ oգտագործելու նպատակով (անհրաժեշտն ընդգծել):

Հայտնում եմ, որ եu և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք oգտվել հողի uեփականաշնորհման իրավունքից:

Դիմող ____________________ __________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

Անձնագիր ____________________________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

Դիմումն ընդունված է 200__թ. ____________________ _____ -ին և գրանցված է դիմումների հաշվառման մատյանի _____________________ համարով:

Ընդունող ____________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

—————————————————————————————————————————————— Կ.Տ.

(կտրման գիծ)

Դիմումն ընդունված է 200__թ. ____________________ _____ -ին և գրանցված է դիմումների հաշվառման մատյանի _____________________ համարով:

Ընդունող ____________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

(Կտրոնը հանձնվում է դիմողին):

Ձև N 2

“Հաuտատում եմ”

Համայնքի ղեկավար

_____________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_____________________________

(uտորագրությունը) Կ.Տ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

ՀՈՂԱՄԱUԸ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ

____ __________________ 200__թ.

Վիճակահանության անցկացման ամuաթիվը ____ ___________________ 200__թ.

Վիճակահանության վայրը _________________________________ շրջանի ____________________ համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի)` uեփականության իրավունքով անհատույց հողամաuեր հատկացնելու մաuին 200__թ. N _____ որոշմամբ առանձնացված _______ հողակտորների վիճակահանության արդյունքում քաղաքացի

________________________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________________________________

(հաuցեն, հեռախոuահամարը)

վիճակահանության տոմuի համարը ____________________ ձեռք է բերում ____________ հա հողամաu, որից ________________________________________________________________________________________________

(հողատեuքը, կադաuտրային արժեքը)

գյուղատնտեuական գործունեություն ծավալելու և _______ հա, որից` ____________________________________

(հողատեuքը, կադաuտրային արժեքը)

որպեu տնամերձ:

Անհատույց տրամադրվող հողամաuի համարը (ինդեքuը) ______________________________________

Uահմանված մեկ հողաբաժնի չափը` _____________ հա

Հողամաuի նկատմամբ տարածվող uահմանափակումները (ներառյալ uերվիտուտները) ________________________________________________________________________

Վիճակահանության մաuնակից ________________ ____________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

Հանձնաժողովի նախագահ _________________ ________________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

Անդամներ _________________ _________________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _________________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _________________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _________________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

(լրացվում է վիճակահանության անցկացման oրը` ըuտ վիճակահանության արդյունքների)

Ձև N 3

“Հաuտատում եմ”

Համայնքի ղեկավար _____________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_____________________________

(uտորագրությունը) Կ.Տ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

ՀՈՂԱՄԱUԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱUԻՆ

_____ ___________________ 200__թ.

Վիճակահանության անցկացման ամuաթիվը _____ _________________200__թ.

Վիճակահանության վայրը ____________________________________________

Վիճակահանության ներկայացված հողամաuերի թիվը __________________, մակերեuը _______ հա, այդ թվում` __________________________________________________________________________________________

(նշել հողատեuքերը)

Վիճակահանության արդյունքները

NN

ը/կ

Վիճակահանության մաuնակցի անունը, հայրանունը, ազգանունը

Հասցեն

Սահմանված հողաբաժնի չափը (հա)

Տրամադրվել է ընդամենը (հա)

այդ թվում`

գյուղատնտ. գործունեության համար

տնամերձ

1.

2.

3.

4.

5.

6.

7.

Հանձնաժողովի նախագահ _________________ __________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

Անդամներ _________________ __________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ __________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ __________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ __________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

(լրացվում է վիճակահանության անցկացման oրը` ըuտ վիճակահանության արդյունքների)

Ձև N 4

ՀԱՅՏ

ՀՈՂԱՄԱUԵՐԻ` ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻՆ ՄԱUՆԱԿՑԵԼՈՒ ՄԱUԻՆ

_______________________________________________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, հաuցեն)

1. Ծանոթանալով 200 թ. __________ ______ -ին _____________համայնքում կայանալիք աճուրդում ____________________________________________ համար վաճառվող հողամաuերի մաuին հրապարակված տևեկություններին` ցանկանում եմ մաuնակցել աճուրդին և գնել ________ հողամաu` ______ հա մակերեuով:

2. Աճուրդի արդյունքում հողամաu գնելու դեպքում պարտավորվում եմ 10 oրվա ընթացքում կնքել առուծախի պայմանագիր:

3. Տեղյակ եմ, որ պայմանավորված գումարը 10 oրվա ընթացքում չմուծելու կամ uահմանված ժամկետում պայմանագիրը չկնքելու դեպքում նախավճարը չի վերադարձվելու:

Դիմող _________________ _________________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

Անձնագիր ________________________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

Հայտն ընդունված է 200__թ. _____________ _________ — ին:

Ընդունող _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

—————————————————————————————————————————————— Կ.Տ.

(կտրման գիծ)

Հողամաuերի` աճուրդով վաճառքի մաuին հայտն ընդունված է 200__թ. _____________ -ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի ____________ համարով:

Ընդունող _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

(Կտրոնը հանձնվում է դիմողին)

Ձև N 5

“Հաuտատում եմ”

Աճուրդը կազմակերպող լիազորված

մարմնի ղեկավար

_______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________

(uտորագրությունը)

Կ.Տ.

______ ______________ 200 թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

ՀՈՂԱՄԱUՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱUԻՆ

______ ______________________ 200__թ.

1. Հողամաuի oգտագործման նպատակը, հաuցեն __________________________________________________

2. Հողամաuն աճուրդով վաճառելու մաuին համապատաuխան որոշման համարը և տարեթիվը _____________________________________

3. Աճուրդի մաuնակիցների թիվը _________________________________________________________________

4. Վաճառվող հողամաuի համարը, ինդեքuը ________________________________________________________

5. Նախավճարի չափը (հազ. դրամ) _______________________________________________________________

6. Հողամաuի մեկնարկային գինը (հազ. դրամ) _____________________________________________________

7. Աճուրդային քայլի չափը (հազ. դրամ) __________________________________________________________

8. Աճուրդում առաջարկված հողամաuի առավելագույն (վաճառքի) գինը (հազ. դրամ) ________________________________________________________________________________________________

9. Գնորդի տոմuի համարը ______________________________________________________________________

10.Գնորդի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անվանումը, հաuցեն, հեռախոuահամարը ____________________________________________________________

_______________________________________________________________________________________________

Գնորդ _____________________________________

(uտորագրությունը)

Աճուրդի կազմակերպիչ _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

նախագահ _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

(Գրանցվում է աճուրդի կայացման oրը` ըuտ աճուրդի արդյունքների)

Ձև N 6

“Հաuտատում եմ”

Աճուրդը կազմակերպող լիազորված

մարմնի ղեկավար

_______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________

(uտորագրությունը)

Կ.Տ.

______ ______________ 200 թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

ՀՈՂԱՄԱUԵՐԻ` ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

______ ______________________ 200__թ.

Աճուրդի անցկացման տարեթիվը _________ _______________ 200__թ.

Անցկացման վայրը ________________________________________________________________

Աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալները

Աճուրդային հանձնաժողովի կազմը

_________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Աճուրդի հանված հողամասերի թիվը և մակերեսը_______________________________________________

Վաճառված հողամասերի թիվը և մակերեսը ___________________________________________________

Մասնակցության վճարի ընդհանուր գումարը __________________________________________________

Աճուրդի չկայացման հետևանքով մասնակցության վճարի վերադարձված գումարի չափը ____________

_________________________________________________________________________________________

Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները`

NN

ը/կ

Հողամասի օգտագործման նպատակը

Հասցեն

Վաճառքի գինը (հազ.դրամ)

Տեղեկություններ գնորդի մասին

Վճարումների կարգը

1

2

3

4

5

6

Աճուրդային հանձնաժողովի`

նախագահ _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

(Լրացվում է աճուրդի կայացման oրը` ըuտ աճուրդի արդյունքների)

Ձև N 7

“Հաuտատում եմ”

Աճուրդը կազմակերպող լիազորված

մարմնի ղեկավար

_______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________

(uտորագրությունը) Կ.Տ.

______ ______________ 200 թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

______ ______________________ 200__թ.

Աճուրդային հանձնաժողովը` ստեղծված համաձայն ____________________________________________

________________________________________________________________________________________________

(տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

հանձնաժողովի նախագահ _______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ ______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______ ______________ 200___թ. կայացած աճուրդի արդյունքներով որոշեց հետևյալ հողամասերի վաճառքը համարել չկայացած:

NN

ը/կ

Հողամասի օգտագործման նպատակը

Հասցեն

Մեկնարկային գինը (հազ.դրամ)

Աճուրդում առաջարկված առավելագույն գինը (հազ.դրամ)

Աճուրդի չկայացման պատճառները

1

2

3

4

5

6

Աճուրդային հանձնաժողովի`

նախագահ _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ _________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________ _______________________________________

(uտորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

(Լրացվում է աճուրդի կայացման oրը` ըuտ աճուրդի արդյունքների)

Ձև8

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

_______________________ ______ ______________ 200 թ.

(կնքման վայրը)

_____________________________________________________ (այսուհետ` վաճառող), մի կողմից, և

(գույքն օտարողի անվանումը կամ անունը, ազգանունը)

_____________________________________________________________________________________

(գույքը ձեռք բերողի անվանումը կամ անունը, ազգանունը)

(այսուհետ` գնորդ), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

I. Պայմանագրի առարկան

1. Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է գնորդին, որպես սեփականություն, հանձնել __________________ հա, որից`__________________________________________________

(հողատեսքերի անվանումները)

հողամաս (այսուհետ` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել ___________________________________________ Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Սույն պայմանագրի կնքման պահին գույքի գինը գնորդի կողմից վճարված է:

3. Գույքի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

4. Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագրի կնքման պահին գույքը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

5. Վաճառողը պարտավոր է`

5.1. սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում գնորդին` հանձնման-ընդունման ակտով հանձնել գույքը, ինչպես նաև` գույքի նկատմամբ գնորդի` գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը.

5.2. գնորդին հանձնել գույքի օգտագործման նպատակի, չափերի, կարգի, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայության մասին____________________________________________________

(նշել աճուրդի անցկացման տեղը, օրը, ժամը)

կայացած աճուրդից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տվյալներին համապատասխան գույք:

6. Եթե վաճառողը գնորդին հանձնել է սույն պայմանագրի 5.2-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանող գույք, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել այդ գույքը կամ` հրաժարվելու հանձնված գույքից և պահանջելու վերադարձնել գույքի համար վճարված գինը:

III. Սեփականության իրավունքի փոխանցումը

7. Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

8. Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

IV. Կողմերի պատասխանատվությունը

9. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

V. Պայմանագրի գործողությունը

10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքվելու, նոտարական կարգով վավերացվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից և գործում է մինչև կողմերի` սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը:

VI. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

11. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

VII. Եզրափակիչ դրույթներ

12. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են, կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

14. Սույն պայմանագիրը կնքված է _________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

15. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները`

Վաճառող Գնորդ

__________________________________ ___________________________________

(հասցեն) (հասցեն)

___________________________________ ___________________________________

(բանկային վավերապայմանները) (բանկային վավերապայմանները)

___________________________________ ___________________________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)

Կ.Տ. Կ.Տ.

Ձև9

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

______________________ _____ _____________ 200 թ.

(կնքման վայրը)

______________________________________________________ (այսուհետ` նվիրատու), մի կողմից,

(համայնքի, վարչակազմի ղեկավարի անունը, ազգանունը)

____________________________________________________ (այսուհետ` նվիրառու), մյուս կողմից,

(քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)

200 թ. _______ ______ -ի N _____ որոշման և վիճակահանության արդյունքների մասին N_____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Սույն պայմանագրին համապատասխան` նվիրատուն անհատույց սեփականության իրավունքով նվիրառուին է հատկացնում պետական (համայնքային) (ընդգծել) սեփականությունը հանդիսացող _________ հա հողամասը, որը գտնվում է ________________________________ — ում:

(շրջանի, համայնքի անվանումը)

2. Հողամասը հատկացվում է ________________________________________________ համար:

(հողամասի տրամադրման նպատակը)

3. Պայմանագրին, որպես անբաժանելի մաս, կցվում է հողամասի հատակագիծը:

4. Արգելվում է տրամադրված հողամասի օգտագործումն այլ նպատակներով:

5. Սույն պայմանագիրը նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար:

6. Սույն պայմանագիրը կնքվում է _____________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

7. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Կողմերի վավերատարրերը`

Նվիրատու ___________________________ Նվիրառու _________________________

(անունը, հայրանունը, ազգանունը), ( անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________ __________________________________ Կ.Տ.__________________________________ _________________________________

(ստորագրությունը), (ստորագրությունը)

Ձև10

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ

200 թ. _________________

(կնքման վայրը)

ԼՂՀ ____________ շրջանի ______________ համայնքի ղեկավար __________________________

_____________________ մի կողմից, և __________________________________________________

(Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

մյուս կողմից (այսուհետ` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

I. Պայմանագրի առարկան

1. Սույն պայմանագրով 200 թ._______________ -ի N ____ որոշման հիման վրա համայնքի ղեկավարը /այսուհետ` առաջին կողմ/ ____________________________________________________

_____________________________________________________________________________________

(Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ______________________________ հա

(հողամասի նպատակային նշանակությունը)

հողամասը, որը գտնվում է_________________________________________________________ — ում,

(շրջանի, համայնքի անվանումը)

փոխանակում է___________________________________________________________________ — ին

(Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

սեփականության իրավունքով պատկանող _______________________________________________

(հողամասի նպատակային նշանակությունը)

______________ հա հողամասի հետ, որը գտնվում է _______________________________________

(շրջանի, համայնքի անվանումը)

________________________________________________________________________________ — ում:

2. Կողմերը երաշխավորում են, որ սույն պայմանագիրը կնքելու պահին հողամասը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:

3. Պայմանագրին, որպես նրա անբաժանելի մաս, կցվում են հողամասերի հատակագծերը:

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

4. Կողմերը պարտավոր են`

4.1. սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում միմյանց` հանձնման-ընդունման ակտով հանձնել հողամասերը և դրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերը.

4.2. միմյանց տեղեկացնել հողամասի օգտագործման նպատակի (գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների), հողամասով անցնող ճանապարհների, ջրատարի, կոյուղու, գազատարի, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ սերվիտուտները)` առկայության մասին:

5. Փոխանակման ենթակա հողամասերը`

ա) համարժեք են (ընդգծել).

բ) համարժեք չեն, ուստի ___________________________________________________________

(կողմի անվանումը կամ անունը, ազգանունը)

պարտավորվում է նախքան իր պարտականությունը կատարելը վճարել գների տարբերությունը, որը կազմում է __________________________________________________________________ դրամ:

III. Սեփականության իրավունքի ծագումը

6 . Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

7. Հողամասի նկատմամբ փոխանակողների սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

IV. Կողմերի պատասխանատվությունը

8. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

V. Եզրափակիչ դրույթներ

9. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են, կամ պայմանագիրը լուծվում է կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատական կարգով:

11. Սույն պայմանագիրը կնքվում է ____ հավասարազոր օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

12. Կողմերի հասցեները և ստորագրությունները`

________________________________ ________________________________

(անունը, ազգանունը, անվանումը) (անունը, ազգանունը, անվանումը)

________________________________ ________________________________

(հասցեն) (հասցեն)

________________________________ ________________________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)

Ձև N 11

ԼՂՀ կառավարության

2006թ. _____________ _____ -ի

թիվ________ որոշման

Պ ԱՅՄԱՆԱԳԻՐ

Պետական / համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի

կառուցապատման իրավունքի տրամադրման մասին

________________ _______ ____________________ 200 թ.

կնքման վայրը (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը` նշել տառերով)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ի դեմս ___________________ շրջանի վարչակազմի ղեկավարի,___________________________________________________________________________ ________________________________________________________________________, որը գործում է

(պետական մարմնի կամ պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)

_______________________________ համաձայն կամ _________________________ համայնքն` (օրենքի, կանոնադրության, լիազորագրի)

ի դեմս համայնքի ղեկավար (Ստեփանակերտի քաղաքապետի) _____________________________________________________________________________________,

(պետական մարմնի կամ պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)

որը գործում է ___________________________________________ համաձայն, մի կողմից (այսուհետ`

(օրենքի, կանոնադրության, լիազորագրի)

Սեփականատեր) և կառուցապատման իրավունք ունեցող անձ, ի դեմս ________________________________________________________________________, որը գործում է

(ազգանունը, անունը, պաշտոնը)

__________________________________________ հիման վրա, մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի

(կանոնադրության, լիազորագրի)

Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թվականի նոյեմբերի 26-ի թիվ 61 որոշման համաձայն կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն պայմանագրով Սեփականատերը պարտավորվում է ____________________________ _____________________________________________________________________________________

(վճարի դիմաց կամ անհատույց)

կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել հողամաս, որը գտնվում է ______________________________________ հասցեում` ____________________________________:

(նշել հասցեն)

Տրամադրվող հողամասի ընդհանուր մակերեսը ___________________________________հեկտար է: 1.2. Սույն պայմանագրի գործողության ընթացքում կառուցապատված հողամասի օգտագործման արդյունքում կառուցապատման իրավունք ունեցող անձի ստացած եկամուտները նրա սեփականությունն են:

1.3. Տրամադրվող հողամասի սեփականատերը ____________________________________________,

(պետական կամ համայնքային)

ինչը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով` __________________________________________________________________________________________________________________________:1.4. Սեփականատերը երաշխավորում է, որ սույն պայմանագրի 1.1.-ին կետում նշված հողամասը վաճառված,գրավ դրված, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման, այլ անձանց կառուցապատման իրավունքով տրամադրված չէ, վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում:

1.5. Սեփականատիրոջ կողմից տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

2. Պայմանագրի ժամկետը

Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվում է 200 թվականի ____________________-ից մինչև 200 թվականի ________________________-ը:

3. Հատուկ պայմանները

3.1. Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը չի հանգեցնում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:

3.2. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է հողամասը (բացառությամբ բաժանելի բարելավումների), հաշվի առնելով բնականոն վատթարացումը,ակտով հանձնել հողամասի սեփականատիրոջը:

3.3. Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում:

4. Կողմերի իրավունքները և պարտականությունները

4.1. Սեփականատերն իրավունք ունի`

4.1.1. կառուցապատման իրավունք ունեցող անձից պահանջնելու հողամասն օգատգործել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.

4.1.2. կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից վճարը (սույն պայմանագրով նախատեսված դեպքում) վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջնելու վաղաժամկետ կատարել վճարումը.

4.1.3. եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, ապա պահանջելու լուծել պայմանագիրը և հատուցելու վնասները:

4.2. Սեփականատերը պարտավոր է`

4.2.1. 5-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել համապատասխան հողամաս.

4.2.2. համաձայնեցված կարգով կառուցապատման իրավունք ունեցող անձի հետ մասնակցել կառուցապատման նպատակով հողամասն արդյունավետ օգատգործելու և այն պատշաճ վիճակում պահպանելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.

4.2.3. կառուցապատման իրավունք ունեցող անձին նախազգուշացնել տրամադրված հողամասի նկատմամբ երորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սեփվիտուտ և այլն) մասին,

4.3. Կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավունք ունի`

4.3.1. սեփականատիրոջից պահանջելու սույն պայմանագրի 4.2.1.-ին կետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել հողամասը.

4.3.2. սեփականատիրոջից պահանջելու իրեն տրամադրել հողամասին վերաբերող փաստաթղթերը.

4.3.3. հողամասի օգտագործմանն ամբողջովին կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս` իր ընտրությամբ պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը.

4.3.4. սեփականատիրոջ կողմից սույն պայմանագրի 4.2.3.-րդ կետում նշված պարտականությունը չկատարվելու դեպքում,պահանջելու նվազեցնել վճարը (այն նախատեսված լինելու դեպքում).

4.3.5. տնօրինելու կառուցապատման իրավունքը` փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ.

4.3.6. կառուցապատման իրավունքը փոխանցելու այլ անձի` համապարփակ իրավահաջորդության կարգով:

4.4. Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է`

4.4.1. ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը (պայմանագրով այն նախատեսված լինելու դեպքում).

4.4.2. հողամասն օգատգործել բացառապես կառուցապատման նպատակով.

4.4.3. կառուցապատման իրավունքն իրականացնել քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը.

4.4.4. ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ այն վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել հողամասի նախատեսվող ազատման մասին, և հողամասը բարեկարգ վիճակում, հաշվի առնելով բնականոն վատթարացումը, ակտով հանձնել սեփականատիրոջը.

4.4.5. կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ սեփականատիրոջը տեղեկացնել պայմանագրի ժամկետը երկարաձգելու իր մտադրության մասին:

5. Պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները

5.1. Սույն պայմանագրի 1.1.-ին կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում) կազմում է ________________________ դրամ, որի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:

5.2. Վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում) կարող է վերանայվել կողմերից մեկի պահանջով` սույն պայմանագրի 9.1.-ին կետով սահմանված կարգով:

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Սեփականատերը 4.2.1.-ին կետով սահմանված ____________________________ ժամկետում իր մեղքով հողամասը կառուցապատման իրավունք ունեցող անձին չտրամադրելու դեպքում, կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի (վճար նախատեսված լինելու դեպքում) գումարի _________________________ տոկոսի չափով:

6.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումները չկատարվելու դեքում (վճար նախատեսված լինելու դեպքում) կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի գումարի ____________ տոկոսի չափով:

6.3. Սույն պայմանագրով սահամանված տույժի (տուգանքի) վճարումը կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից:

6.4. Եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել հողամասը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամաբ, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջնելու վճար (վճար նախատեսված լինելու դեպքում)` կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար:

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:

Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

8. Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը

8.1. Սեփականատիրոջ պահանջով կառուցապատման իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը`

8.1.1. հողամասն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ հողամասի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.

8.1.2. էականորեն վատթարացրել է հողամասի վիճակը.

8.1.3. սույն պայմանագրով սահմանված վճարման (վճար նախատեսված լինելու դեպքում) ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավելի չի կատարել վճարումը:

8.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`

8.2.1. սեփականատերը կառուցապատման իրավունք ունեցող անձի օգտագործմանը չի տրամադրել հողամասը կամ խոչընդոտներ է ստեղծել հողամասը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.

8.2.2. կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրված հողամասն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին սեփականատերը չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել կառուցապատման իրավունք ունեցող անձին և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս.

8.2.3. հանգամանքների բերումով, որոնց համար կառուցապատման իրավունք ունեցող անձը պատասխանատու չէ, հողամասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

9. Պայմանագրի փոփոխումը, լուծումը, դադարումը և երկարաձգումը

9.1. Պայմանագրի պայմանների փոփոխումը, դրա լուծումը և դադարումը կատարվում են կողմերի համաձայնությամբ:

9.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձնաց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի (օգտագործման) նոր պայամանգրի կնքելու նախապատվության իրավունք ունի:

10. Հողամասի բարելավումները

10.1. Հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:

11. Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

12. Այլ պայմաններ

12.1. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12.2. Սույն պայմանագիրը կնքված է ____________________________________ լեզվով, __________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

Նոտարի վավերացրած կամ հաստատած պայմանագրի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի և մօուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:

12.3. Սույն պայմանագրից ծագող իրավունքն ենթակա է պետական գրանցման` սույն պայմանագրի կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:

13. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

Սեփականատեր Կառուցապատող

_____________________________________ _________________________________

(գտնվելու վայրը) (գտնվելու վայրը)

_____________________________________ __________________________________

(բանկային վավերապայմանները) (բանկային վավերապայմանները)

_____________________________________ __________________________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)

Եթե կողմը քաղաքացի է, ապա _________________________________________________________

____________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

Ձև12

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

հողամասի անհատույց օգտագործման

_______________________ ______ ___________________ 200 թ.

(կնքման վայրը)

___________________________________________________ (այսուհետև ՝ փոխատու), մի կողմից, և

(անունը, ազգանունը)

________________________________________________________(այսուհետև ՝ փոխառու), հանձին

(փոխառուի անվանումը)

_______________________ մյուս կողմից, 200 թ. ________ _____ — ի N_____ որոշման հիման վրա

(անունը, ազգանունը)

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

I. Պայմանագրի առարկան

1. Սույն պայմանագրին համապատասխան փոխատուն մրցույթում հաղթող ճանաչված անձի ՝ փոխառուի անհատույց տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում ____________________վայրում գտնվող ՝ _______________ քառ. մ մակերեսով հողամասը ՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

2. Հողամասը տրամադրվում է ,_________________________________________________________

(հողամասի տրամադրման նպատակը,

____________________________________________________________________________________

պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)

3. Հողամասի նկարագիրը ______________________________________________________________

__________________________________________________________________________________________________________________________________________________________________________

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

4. Փոխառուն իրավունք ունի ՝

4.1. տիրապետելու և օգտագործելու հողամասը ՝ սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

4.2. հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն) դրա նպատակային օգտագործմանը համապատասխան.

4.3. միայն փոխատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներով հողը հանձնելու երրորդ անձի.

4.4. պայմանագրի ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղակետ դադարեցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան անհատույց օգտագործվող գույքը ժամանակին փոխատուին վերադարձնելու համար, հանելու փոխատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը` կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու փոխատուին.

4.5. փոխատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.

4.6. փոխատուի համաձայնությամբ, նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:

5. Փխառուն պարտավոր է`

5.1. ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողհատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները, հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները և պահպանման միջոցառումները.

5.2. թույլ չտալ հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի դրա արժեքի նվազեցմանը կամ բնութագրերի վատթարացմանը.

5.3. փոխատուի համաձայնությամբ փոփոխությունների ենթարկել հողամասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան.

5.4. մինչև պայմանագրով նախատեսված անհատույց օգտագործման ժամկետը լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել փոխատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը փոխատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց փոխատուի գրավոր համաձայնության իր կողմից կատարված հողի բարելավումներն ու ամրակայված գույքը /բաժանելի ու անբաժանելի/ փոխատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար.

5.5. հողամասի վրա գտնվող և փոխատուին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել փոխատուին.

5.6. արգելվում է ինքնակամ կերպով անհատույց օգտագործման իր իրավունքը լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալը ներդնելը կամ հողամասը երրորդ անձի` օգտագործման իրավունքով /հատուցմամբ կամ անհատույց/ տրամադրելը:

6. Փոխատուն իրավունք ունի`

6.1. փոխառուից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ.

6.2. փոխառուի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու օգտագործվող հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով, չխոչընդոտելով փոխառուի բնականոն գործունեությունը.

6.3. օգտագործվող հողն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում հողի ձեռքբերման փոխառուի նախապատվության իրավունքը և չի անդրադառնում սույն պայմանագրի վրա.

6.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում և կարգով վաղակետ լուծելու պայմանագիրը.

6.5. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.

6.6. անհատույց օգտագործման ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղակետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով փոխառուի կողմից թողնված հողամասի բարելավումները և ամրակայված գույքը /բաժանելի և անբաժանելի/:

7. Փոխատուն պարտավոր է`

7.1. չմիջամտել փոխառուի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

7.2. նախօրորք տեղեկացնել փոխառուին հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու մասին.

7.3. սույն պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար, և իր ֆինանսական միջոցների հաշվին կատարել սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծախսերը, այդ թվում` վճարել պետական տուրքը:

III. Պայմանագրի գործողության ժամկետը

8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից սկսած և գործում է մինչև _________________ թ. /կամ անորոշ/ ժամկետով:

9. Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից` մեկ ամիս առաջ դրա մասին ծանուցելով մյուս կողմին:

IV. Պայմանագրի դադարումը

10. Սույն պայմանագիրը դադարում է`

10.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

10.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

10.3. պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում:

V. Անհաղթահարելի ուժը

11. Սույն պայմանագրով անհաղթահարելի ու ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ նման այլ իրադարձություններ:

12. Կողմերն ազատվում են իրենց պարտականությունների մասնակի կամ լրիվ չկատարելու համար սույն պայմանագրով նախատեսված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագիրը կնքելուց հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել, և որի պատճառով փոխառուն չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:

13. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից երկարաձգվելու կամ դրա հետևանքները վեց ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագիրը շարունակելու մասին որոշում:

Եզրափակիչ դրույթներ

14. Սույն պայմանագ իրը կնքվում և վավերացվում է նոտարական կարգով _____ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակ պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման լիազորված պետական մարմնում:

15.Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

16.Փոխառուի կողմից օգտագործվող հողամասին ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարելու դեպքում վերջինիս են անցնում նաև հողի նկատմամբ փոխառուին` նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարատականությունները:

17. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարելիս` փոխառուն պահպանում է օգտագործվող հողի նկատմամբ` մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:

18. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը`

Փոխատու___________________________ , Փոխառու________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը ) (անունը, հայրանունը, ազգանունը)

Կ.Տ.________________________________________ ,

(ստորագրությունը)

Ձև13

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

___________________ 200 թ.

ԼՂՀ __________ շրջանի ______________________________________________________________

(նշել Վարչակազմը, համայնքը, Ստեփանակերտի քաղաքապետարանը)

(այսուհետև վարձատու), ի դեմս ________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

մի կողմից, և ___________________________________________________ (այսուհետև վարձակալ),

(քաղաքացին, ընկերությունը, կազմակերպությունը)

ի դեմս_______________________________________________________________________________

(պաշտոնը, անունը ազգանունը)

մյուս կողմից, 200 թ. _____ ______ -ի N ____ որոշման և մրցույթի արդյունքների մասին N ___ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

I. Պայմանագրի առարկան

1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում ______________ վայրում գտնվող _________ քառ. մ մակերեսով հողամասը, որից`

վարելահող` _________ հա,________ կարգի,

պտղատու այգի` _______ հա,________ կարգի,

խաղողի այգի`________ հա, ________ կարգի,

խոտհարք___________ ` հա,________ կարգի,

արոտ`_______________ հա, ________ կարգի,

անօգտագործելի________հա,________ կարգի

համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

2. Հողամասը տրամադրվում է ______________________________________________________

հողամասի տրամադրման նպատակը

____________________________________________________________________________________

պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման, հիմնադրման ժամկետները և այլն)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)

_____________________________________________________________________________________

Հողամասի նկարագիրը ____________________________________________________________

(գտնվելու վայրը, ապահովվածությունը ոռոգման ջրով, ճանապարհով և այլն)

_____________________________________________________________________________________

Սույն պայմանագիրը կնքված է ____________ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրանից բխող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից:

Վարձակալության հանձնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

1. Վարձակալն իրավունք ունի`

1.1. պահանջել վարձատուից սույն պայմանագրով սահմանված ժամկետում իրեն տրամադրելու հողամասը.

1.2. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

1.3. միայն վարձատուի համաձայնությամբ` վարձակալն իրավունք ունի վարձակալած հողամասը հանձնել ենթավարձակալության` նրա կողմից սահմանված պայմաններով և ժամկետով.

1.4. վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.

1.5. վարձատուի համաձայնությամբ` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:

2. Վարձակալը պարտավոր է`

2.1. իր ֆինանսական միջոցների հաշվին վճարել սույն պայմանագրից ծագող իրավունքների գրանցման համար ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում պետական տուրքը.

2.2. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը.

2.3.վարձակալված հողամասն օգտագործել պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան

2.4. հողամասն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ վարձակալած հողամասի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազեցում.

2.5. ապահովել հողային պետական տեսուչների անարգել մուտքը վարձակալված տարածք օժանդակելով նրանց կողմից տեսչական ստուգումների իրականացմանը. կատարել հողային պետական տեսուչի կողմից տրված ցուցումները.

2.6. անասունների տեղափոխումն արոտավայր իրականացնել ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված երթուղիների և ժամկետների:

2.7. կատարել մրցույթում նախատեսված հետևյալ պայմաններն ու պարտավորություները (նշել)_______________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

3. Վարձատուն իրավունք ունի`

3.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով ու պայմաններին համապատասխան.

3.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալած հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը.

3.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը.

3.4. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

4. Վարձատուն պարտավոր է`

4.1. հողամասը վարձակալին տրամադրել սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից տասնօրյա ժամկետում և պայմանագրի պայմաններին համապատասխանող վիճակում, ըստ կից ներկայացվող հանձնման-ընդունման ակտի (Ձև N 15).

4.2. վարձակալից պահանջել հողամասն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և հողամասի նշանակությանը համապատասխան.

4.3. վարձակալին նախազգուշացնել հողամասի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների գրավ, սերվիտուտ և այլն / մասին.

4.4. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

4.5. սույն պայմանագրի կնքման օրվանից 30-օրյա ժամկետում ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում իրավունքների պետական գրանցման համար:

III. Վարձավճարը

5. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է ___________________________________ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է ________________________________ դրամ:

5.1. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է դրա մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային զուտ եկամտի աճի դեպքում նոր վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 8.4.-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:

5.2. Բացառությամբ սույն պայմանագրի 5.1-ին կետով նախատեսված դեպքերի` վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը` սույն պայմանագրի 8.2-րդ կամ 8.4-րդ կետերով նախատեսված կարգով:

5.3. Համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

5.3 1 . Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը /ներառյալ/:

Մինչև սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալը համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման (լուծման) դեպքում, հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 20-ը:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից հետո կնքված համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի մասով այդ ժամկետից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ընկած ժամանակաշրջանի օրացուցային օրերի փաստացի թվին համապատասխան վճարման ենթակա վարձավճարը վճարվում է հաջորդ տարվա համար վճարվելիք վարձավճարի համար սահմանված ժամկետում:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ժամանակաշրջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման /լուծման/ դեպքում կատարվում է այդ ժամանակաշրջանի համար հաշվարկված /վճարված/ գումարների վերահաշվարկ:

Վերահաշվարկի արդյունքում վարձակալին վերադարձման ենթակա գումարը վերադարձվում է ոչ ուշ, քան վերադարձման մասին վարձակալի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

5.4. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ________________________________________________ բանկում _______________________ հաշվի համարին:

Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:

5.5. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է` ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի /տարվա/ օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:

IV. Տույժերը և տուգանքները

6. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:

V. Պայմանագրի ժամկետները

7. Սույն պայմանագիրը կնքվում է _____________ ժամկետով, ենթակա է պարտադիր նոտարական վավերացման և ուժի մեջ է մտնում դրանից ծագող իրվունքների պետական գրանցման պահից:

7.1. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

7.2. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում:

Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:

VI. Պայմանագրի դադարումը

8. Սույն պայմանագիրը դադարում է`

8.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

8.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

8.3. պայմանագրով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

8.4. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձակալի կողմից`

— եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.

— ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:

8.5. Սույն պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե`

— վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը.

— վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները.

8.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:

VII. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

9. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները վեց ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:

VIII. Եզրափակիչ դրույթներ

10. Սույն պայմանագիրը կնքվում է _________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

10.1. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

10.2. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը`

Վարձատու______________________ Վարձակալ__________________________

(անունը, հայրանունը, ազգանունը,), (անունը, հայրանունը, ազգանունը,)

_______________________________ ____________________________________

Հ/հ____________________________ Հ/հ_____________________________

______________________________ _____________________________

(ստորագրությունը), (ստորագրությունը)

Կ.Տ. Կ.Տ.

Ձև14

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

____ ________ 200 թ.

ԼՂՀ ______________ շրջանի ______________________________________ (այսուհետ` վարձատու),

վարչակազմը, համայնքը

ի դեմս __________________________________________________________________ մի կողմից, և

(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________ (այսուհետ` վարձակալ), ի դեմս

(իրավաբանական կամ ֆիզիկական անձ)

_________________________________________ մյուս կողմից, 200 թ. __________ ____ -ի N ______

(վարձակալի անունը, ազգանունը, անվանումը)

որոշման և մրցույթի արդյունքների մասին N ____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

I. Պայմանագրի առարկան

1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում __________ վայրում գտնվող ________ քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:

2. Հողամասը տրամադրվում է ______________________________________________________

(հողամասի տրամադրման նպատակը, պայմանները)

____________________________________________________________________________________

(ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)

__________________________________________________________________________________________________________________________________________________________________________

(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)

_____________________________________________________________________________________

3. Հողամասի նկարագիրը __________________________________________________________

_____________________________________________________________________________________

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

4. Վարձակալն իրավունք ունի`

4.1. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան,

4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների` դրա նպատակային օգտագործմանը համապատասխան,

4.3. միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներում` վարձակալված հողամասը ենթավարձակալության հանձնելու երրորդ անձի,

4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող 3 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները,

4.5. վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագրի միակողմանի վաղաժամկետ լուծման դեպքում,

4.6. վարձատուի համաձայնությամբ` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:

5. Վարձակալը պարտավոր է`

5.1. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը,

5.2. ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողահատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջներն ու պահպանման միջոցառումները,

5.3. թույլ չտալ վարձակալված հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի հողի արժեքի նվազեցմանը կամ բնութագրերի վատթարացմանը,

5.4. վարձատուի համաձայնությամբ` փոփոխությունների ենթարկել վարձակալած հողամասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան,

5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության իր կողմից հողի վրա կատարված բարելավումներն ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար,

5.6. վարձակալված հողամասի վրա գտնվող և վարձակալին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել վարձատուին,

5.7. արգելվում է վարձակալության իր իրավունքն ինքնակամ կերպով լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ ներդնելը կամ հողամասն օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) երրորդ անձի տրամադրելը.

6. Վարձատուն իրավունք ունի`

6.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ,

6.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալված հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը,

6.3. վարձակալված հողամասն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում վարձակալի նախապատվությամբ հողի ձեռքբերման իրավունքը և չի անդրադառնում վարձակալության պայմանագրի վրա,

6.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը,

6.5. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից,

6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց, կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի):

7. Վարձատուն պարտավոր է`

7.1. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,

7.2. վարձակալին նախօրոք տեղեկացնել հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու վերաբերյալ:

III. Վարձավճարը

8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի ________ տոկոսը, որը _____________________ Հայաստանի Հանրապետության դրամ է: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը ______________ Հայաստանի Հանրապետության դրամ է:

9. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման` ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:

10. Բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետով նախատեսված դեպքերի` վարձավճարի չափը կարող է փոփոխվել` միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը` սույն պայմանագրի 20.2-րդ կամ 21.2-րդ կետերով նախատեսված կարգով:

11. Համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

11 1 . Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը /ներառյալ/:

Մինչև սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալը համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման /լուծման/ դեպքում, հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 20-ը:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից հետո կնքված համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի մասով այդ ժամկետից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ընկած ժամանակաշրջանի օրացուցային օրերի փաստացի թվին համապատասխան վճարման ենթակա վարձավճարը վճարվում է հաջորդ տարվա համար վճարվելիք վարձավճարի համար սահմանված ժամկետում:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ժամանակաշրջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման /լուծման/ դեպքում կատարվում է այդ ժամանակաշրջանի համար հաշվարկված /վճարված/ գումարների վերահաշվարկ: Վերհաշվարկի արդյունքում վարձակալին վերադարձման ենթակա գումարը վերադարձվում է ոչ ուշ, քան վերադարձման մասին վարձակալի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

12. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական բանկում` ____________ հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:

13. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է` ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի /տարվա/ օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:

IV. Տույժերը և տուգանքները

14. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:

V. Պայմանագրի ժամկետները

15. Սույն պայմանագիրը կնքվում է _____ ժամկետով:

16. Սույն պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար:

17. Սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում` պետական տուրքը, գանձվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

18. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

19. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո` վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:

VI. Պայմանագրի դադարումը

20. Սույն պայմանագիրը դադարում է`

20.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում,

20.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

20.3. պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

21. Սույն պայմանագիրը կարող է վարձակալի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծվել`

21.1. եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի,

21.2. ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:

22. Սույն պայմանագիրը կարող է վարձատուի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե`

22.1. վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը,

22.2. վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները,

22.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:

VII. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

23. Սույն պայմանագրով` անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարեկան աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ այլ նման իրադարձություններ:

24. Կողմերն իրենց պարտականությունները մասնակիորեն կամ լրիվ չկատարելու համար ազատվում են սույն պայմանագրով սահմանված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագրի կնքումից հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել և, որի պատճառով վարձակալը չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:

25. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:

VIII. Եզրափակիչ դրույթներ

26. Սույն պայմանագիրը կնքվում է ______ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

27. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

28. Վարձակալի կողմից վարձակալված հողամասի վրա ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարվելու դեպքում նրան են անցնում նաև հողի նկատմամբ վարձակալին` նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարտականությունները:

29. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարվելիս` վարձակալը պահպանում է վարձակալված հողի նկատմամբ մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:

30. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը`

Վարձատու ______________________ Վարձակալ ______________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անունը, հայրանունը, ազգանունը)

______________________ ______________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)