ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«2» ապրիլի 2002թ. N 75

ք.Ստեփանակերտ

Ասկերանի շրջանի Նախիջևանիկի գյուղական համայնքին շենք հանձնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998Թ. նոյեմբերի 10-ի թիվ 227 որոշման մեջ լրացում կատարելու մասին

Ընդունելով Ասկերանի շրջանի վարչակազմի առաջարկությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Ասկերանի առևտրի դուստր ձեռնարկության Նախիջևանիկի 95.2 քառ.մ. մակերեսով, 321.0 հազ. դրամ արժեքով գյուղական խանութի շենքն անհատույց հանձնել Ասկերանի շրջանի Նախիջևանիկի գյուղական համայնքին, որպես հանդիսությունների տուն օգտագործելու համար:

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 10-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը հաստատելու մասին» թիվ 227 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 25-րդ կետում կատարել հետևյալ լրացումը՝ «խանութի շենք»։

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին և Ասկերանի շրջանի վարչակազմին՝ 10-օրյա ժամկետում ապահովել օբյեկտի հանձնում-ընդունումը և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումը։

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ