22. 08. 2001թ . N 234 փոփոխություններով և լրացումներով հանդերձ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

18 մայիսի 1999թ. N 96

ք.Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում Է. 1. Հաստատել Լեոնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում Է) ։

2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն ընդունման և պետական գրանցման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1ից ։

ԼՂՀ վարչապետ Ժ . ՊՈՂՈՍՅԱՆ

ԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման

1. Անշարժ գույքի կաոաստրային ծածկագիրը թվերի համակցություն Է, որը համապատասխանում Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը ու անշարժ գույքի միավորին և. պահպանվում Է այնքան ժամանակ, քանի դեռ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն ։

1. Անշարժ գույքի կաոաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը ու անշարժ գույքի միավորին և. պահպանվում Է այնքան ժամանակ, քանի դեռ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն ։

2.Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միսնական համակարգի ստանդարտների պահանջնեիրն համապատասխան:

3. Անշարժ գույքի հաշվառման, գնահատման և պետական գրանցման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում Է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի ու անշարժ գույքի միավորների ։

4.Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կաոուցվածք`բաղկացած թվերի հետևյալ խմբերից.

ա/թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի `շրջանի ծածկագիրն է `կազմված երկնիշ թվային կոդից և սկսվում է 01-ից,,,

բ/ թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի `համայնքի ծածկագիրն է `կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից,,,

գ/Եթե անշարժ գույքի միավորը գտնվում է շրջանի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս /կադաստրային սեկտոր/,ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 801-ից

դ/թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է `կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից

ե/թվերի չորորդ խումբը հողամասի ծածկագիրն է ` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից:

Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր `կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի,շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին /բնակելի և ոչ բնակելի տարածքներին/տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածագիր,որն սկսվում է 001-ից: