ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«10 «դեկտեմբերի 1999թ.

ք.Ստեփանակերտ

N 140

Պետական սեփական ոիթյոին հանդիսացող հողերի, շենքերի և շինոիթցոինների հաշՎառոիմն ոի օգտագործոիմը կանոնակարգելու մասին

Պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի և շինությունների, ինչպես նաև շենքերի և շինությունների տարածքների, դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված հողատարածքների հաշվառումն ու հետագա օգտագործումը կանոնակարգելու նպատակով Լեոնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂ պետական կաոավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը ապահովել իրենց և իրենց ենթակայության սուբյեկտների տնօրինմանը (օգտագործմանը) և (կամ) վարձակալությանը հանձնված, ինչպես նաև իրենց և իրենց ենթակայության սուբյեկտների կողմից օգտագործման և (կամ) վարձակւտության տրված պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի և շինությունների, ինչպես նաև շենքերի և շինությունների տարածքների, դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված հողատարածքների հաշվաասմը և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության, ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի, տարածքային մարմիններում ու մինչև 2000 թվականի մայիսի 1-ը պետական գրանցման վկայականների պատճեները ներկայացնել՝

— ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն — շրջանների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական և այլ նպատակային նշանակության հողերի մասով.

— ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին — ԼՂՀտարածքում գտնվող բնակելի, հասարակական, արտադրական, ինժեներական (հատուկ)նպատակային նշանակության շենքերի, շինությունների, դրանց տարածքների ևհողատարածքների մասով։

2. Սահմանել, որ ԼՂ պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ու իրենց ենթակայության սուբյեկտների տնօրինման (օգտագործման) տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը և շինություններն այլ սուբյեկտների օգտագործմանը և (կամ) վարձակալությանը կարող են հանձնվել ԼՂՀ կառավարության սահմանված կարգով։

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված պետական գրանցման համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված վճարումները, բյուջետային հիմնարկների մասով, կատարվում են ԼՂՀ պետական I բյուջեի միջոցների հաշվին։

ԼՂՀ վարչապետ․ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

15.12. 1999թ.