Հարգելի՛ քաղաքացիներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձինք պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար կարող են  դիմել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե հետևյալ գույքերի կորստի մասով (այսուհետ` աջակցության ուղղություններ).

  1. հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն.
  2. ութից ոչ ավել, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա.
  3. բեռնատար ավտոմեքենա, ինը և ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկա.
  4. հիմնական միջոցների հետևյալ տեսակներ (հարկային մարմնին հանձնած հաշվետվություններում արտացոլված)` կառուցվածքներ,փոխանցող հարմարանքներ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա, հաշվողական և համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, գործիքներ, ինչպես նաև պաշարների հետևյալ տեսակներ` նյութեր, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, արագամաշ առարկաներ (այսուհետ բոլորը միասին` նյութական ակտիվներ).
  5. խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզ, մեղվաընտանիք.
  6. պտղատու այգի և խաղողայգի:

  Աջակցության ուղղություններից յուրաքանչյուրի մասով ներկայացվող  փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքէջի՝ http://nkrcadastre.am  <<Հայտարարություններ>>  բաժնից կամ կոմիտեի ֆեյսբուքյան էջի  միջոցով:

Դիմումներն ընդունվելու են աշխատանքային օրերին՝ ժամը 900-1700, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա առևտրի կենտրոն/

ք.Երևան, Վարդանանց 16/2 հասցեով /Վերնիսաժի հարևանությամբ/:

Դիմումների ընդունման ժամանակահատվածը՝ 03.06.2021-31.08.2021  ներառյալ :

Հեռախոսահամարներ՝ 047975199 ,  047975190: