Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոն օրվա առթիվ:

Ձեզանից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի ոլորտում արձանագրված և արձանագրվող ցանկացած հաջողության, առաջընթացի գործում, քանզի այն նվիրված  աշխատանքի արդյունք է:

Համոզված եմ, որ կադաստրի համակարգի արդիականացման, արդյունավետության հիմք հանդիսացող բարեփոխումները, ոլորտում ընթացող և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները կկարողանանք իրականցնել սրտացավ վերաբերմունքի, թափանցիկության և փոխգործակցության մթնոլորտում:

Արցախի Հանրապետության արդյունավետ պետական կառուցման և զարգացման առմամբ՝ մեր աշխատանքային ոլորտն այն կարևոր և անփոխարինելի տարրերից է, որի համար մեր մասնագիտական հմտությունների, կարողությունների պարբերաբար բարելավման և աշխատանքի նվիրվածության բարձրացման մշտական անհրաժեշտություն կա, ըստ այդմ ես ցանկանում եմ երկրի անխախտ խաղաղություն, առողջություն, անձնական և գործնական նոր ձեռքբերումներ:

 

Հարգանքով՝

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

ԿԱՐԵՆ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ