Հուլիսի 21-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի անդրանիկ նիստը:

Կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը, նախ,  ներկայացրել է համակարգի կառուցվածքը նոր աշխատակիցներին, այնուհետև անդրադարձել կառավարման արդյունավետությանն ուղղված մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ կոմիտեի աշխատանքների արդյունավետության, որակի և շենքային պայմանների բարելավման, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության, ինչպես նաև ԱՀ նախագահի 2020-2025 թվականների ծրագրին համահունչ գործունեության իրականացման մասին:

Կ.Շահրամանյանը կարևորել է առողջ միջավայրում կոլեկտիվ աշխատանքը, ընդգծել, որ այն պետք է կազմակերպել փոխադարձ հարգանքի ու պատասխանատվության մթնոլորտում:

Նիստում քննարկումներ ծավալվեցին Կոմիտեի աշխատակազմի կողմից հնչեցված մի շարք առաջարկությունների և աշխատանքների պլանավորման այլ հարցերի շուրջ:

Նույն օրը Կ.Շահրամանյանն անց է կացրել մեկ այլ հանդիպում՝  <<Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ աշխատակիցների հետ, աշխատանքին վերաբերող ցուցումներ ու հանձնարարականներ  տվել պատասխանատուներին:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենին և տեղակալին: ՊՈԱԿ –ի տնօրեն է  նշանակվել՝ Անդրեյ Բաբայանը, տեղակալ՝ Նվեր  Խաչատրյանը և միաժամանակ հանձնարարել մշակել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ԱՀ հանրապետության նախագահի տրված հանձնարարականի համաձայն:Դրա հետ կապված գեոդեզիայի ՊՈԱԿ-ը ևս ունի անելիքներ, մասնավորապես պետք է մշակվի Ստեփանակերտ քաղաքի 1:2000 մասշտաբի գեոդեզիական հանույթը: Հետևյալի վերաբերյալ տրվել է կոնկրետ հանձնարարական՝ նշված ժամանակահատվածում և բարձր մակարդակով իրականացնել այդ աշխատանքները և պարբերաբար տեղեկացնել ընթացքի մասին: