Գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրավի /հիփոթեքի/ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում

Պատվիրատու

Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Իրավաբանական անձինք
Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները (նախկինում ներկայացված լինելու դեպքում չեն վերաներկայացվում):

Անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:

Դիմում

Անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր
Պետական տուրքի վճարման անդորրագիր(բնօրինակ) հաշիվ 915005161715
Պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագիր(բնօրինակ) հաշիվ 915013024012

Ծառայության մատուցման արժեքը

Պետական տուրք
Ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվում է պետական տուրք 1 000 դրամ

Պետական գրանցման վճար

2 000 դրամ

Ծառայության մատուցման ժամկետները
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:
4 օր
2 000 դրամ
3 օր
4 000 դրամ
2 օր
6 000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք
Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: