Պատվիրատու Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված  լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները (նախկինում ներկայացված լինելու դեպքում չեն վերաներկայացվում):

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում
  • Անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր(բնօրինակ) հաշիվ 915005161715
   
Ծառայության մատուցման արժեքը  և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 5 000 դրամ
3 օր 7 000 դրամ
2 օր

նույն օրը

10 000 դրամ

20 000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: