Սույն թվականի փետրվարի 28-ից <<Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից պետական բյուջեով նախատեսված ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել Ասկերանի շրջանի Այգեստան բնակավայրի հասցեների ռեեստրի կազմման համար:
Բնակավայրերի հասցեների ռեեստրի կազմման ծրագիրը պիլոտային է ,և 2018 թվականին նախատեսվում է 3125 անշարժ գույքի միավորների ռեեստրի կազմում տարբեր համայնքներում: Աշխատանքների կատարման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները և պետական հիմնարկները կունենան լիարժեք տեղեկատվություն բնակավայրի սահմաններում գտնվող հասցեների վերաբերյալ ,ինչը տարածական կապակցված է լինելու համայնքի կադաստրային քարտեզի հետ : Ստացված տեղեկատվության արդյունքում հնարավոր կլինի ճշգրիտ որոշել քաղաքացիների բնակության հաշվառման վայրը, ինչպես նաև ստացված քարտեզները բազային շերտ կհանդիսանան հետագայում հանրապետության տարածքում ներդրվող աշխարհատեղեկատվական համակարգերի համար: