2017 թվականի ընթացքում  իրականացվել  է 3 ծրագրային աշխատանք, որից 1 ծրագիրը իրականացվել է <<Քարտեզագրության, գեոդեզիայի, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից, իսկ 2 –ը՝ վարչության կողմից:

ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքները.

Համայնքների կադաստրային քարտեզների և հողային հաշվետվությունների կազմման, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրման, ոռոգվող հողերի գույքագրման և անշարժ գույքի շուկայի վերլուծության ժողովածունների տպագրության համար 2017 թվականին պետական բյուջեյով նախատեսվել է 69 700 000 ՀՀ դրամ:

2017 թվականին ծրագրի կատարողականը կազմել է 52 726 503 ՀՀ դրամ, նախորդ տարի կատարվել է 44 308 000 ՀՀ դրամ ծրագրային աշխատանք:

ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են և սահմանված կարգով հանձնվել են հետևյալ աշխատանքները՝

1.Ստեփանակերտ քաղաքի կադաստրային քարտեզագրում՝ կատարվել է 688.81 հեկտար նախապատրաստական և դաշտային ու 500.4 հեկտար կամերալ աշխատանքներ՝ գումարը 20 028 000 ՀՀ դրամ.

2.Տեղագրական հանույթ՝ հիմնականում հանութագրվել են պատմամշակութային տարածքները և պաշտպանության բանակի առաջնագիծը խմելու ջրի անցկացման համար կատարվել է բարձունքային գծային տեղագրական հանույթ, գումարը՝ 10 000 000 ՀՀ դրամ.

3.2000-2004 թվականները կատարված կադաստրային քարտեզագրման ուղղման աշխատանքներ՝ քարտեզագրման աշխատանքներ են սկսվել Պատարա և Թաղավարդ համայնքներում /1470 միավոր  դաշտային և 776 միավոր կամերալ/, գումարը՝ 5 084 000 ՀՀ դրամ.

4.Հողային հաշվետվությունների կազմում՝ հողային հաշվեկշիռ է կազմվել 15 համայնքի համար և առաջին անգամ հողային հաշվեկշիռ է կազմվել համայնքների վարչական սահմանից դուրս գտնվող հողերում 2 շրջանի համար /Մարտունի և Ասկերան/ ,գումարը՝ 4 800 000 ՀՀ դրամ.

5.Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հաշվառում  հիմնականում  չափագրումներ են իրականացվել ԱՀ պաշտպանության բանակի պատվերով, գումարը՝ 7 501 000 ՀՀ դրամ.

6.Ոռոգվող հողերի գույքագրում՝ գույքագրվել է 1000 հեկտար հողատարածք Մարտակերտի շրջանում, գումարը՝ 5 000 000 ՀՀ դրամ.

7.Անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների տեղեկագրերի տպագրություն 2016 թվականի տարվա և 2017 թվականի եռամսյակային ու կիսամյակային կտրվածքով, գումարը՝ 313 500 ՀՀ դրամ.

Ձեռնակատիրական գործունեության արդյունքում հավաքագրված գումարը կազմել է 17 920 000 ՀՀ դրամ, որը 2016 թվականի համեմատ ավել է 7 438 000 ՀՀ դրամով:

ՊՈԱԿ-ը 2017 թվականը փակել է առանց ֆինանսական պարտավորությունների և աշխատակիցները տարվա վերջին խռախուսվել են 3 000 000 ՀՀ դրամի  չափով:

Վարչության կողմից կատարվել են հետևյալ ծրագրային աշխատանքները.

1/ ԼՂՀ ատլասի հրատարակում և թարգմանություն ֆրանսերեն լեզվով՝               6 675 000 ՀՀ դրամ, ծրագրի շրջանակներում տպագրվել է  1000 հատ ատլաս հայերեն լեզվով և 400 հատ ատլաս ռուսերեն: Ֆրանսերեն լեզվով թարգմանությունը չի իրականացվել: Ծրագրի գումարային կատարողականը կազմել է 5 320 000 ՀՀ դրամ:

2/Կադաստրային գործերի արխիվի արդիականացում և կադաստրային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանման համար միջոցառումների իրականացում 10 500 000 ՀՀ դրամ, ծրագրի շրջանակներում թարմացվել է 50000 կադաստրային գործ /Ստեփանակերտի և Շուշիի արխիվները ամբողջությամբ,իսկ  Մարտունու արխիվի մոտ 55 տոկոսը/: Ծրագրի գումարային կատարողականը գերազանցել է բյուջեով նախատեսվածից 3 650 000 ՀՀ դրամով:

 

Ընթացիկ աշխատանքներ՝

Անշարժ գույքի կադաստրի վարչության բաժինների կողմից մատուցվող ծառայություններից սպասվող պետական տուրքը 2017 թվականի համար պլանավորվել է  180 000 000 ՀՀ դրամի չափով, հավաքագրվել է   201 379 000 ՀՀ դրամ, նախորդ տարվա 126 046 000 ՀՀ դրամի դիմաց: Նշեմ նաև, որ այդ ցուցանիշը գերազանցել է նաև 2015 թվականին հավաքագրված մատուցված ծառայություներից ստացված գումարը, այն կազմել է 183 205 000 ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում կատարված գրանցումների և տրամադրված տեղեկանքների քանակը կազմել է համապատասխանաբար 7262 և 5624, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 58.4 % գրանցումներում և 43.7 % տրամադրված տեղեկատվությունում:2017 թվականի ապրիլի 10-ից վերջնական շահագործվել է NKRPIS ծրագիրը, ինչը թույլ է տվել ամբողջությամբ ավտոմատացնել գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները և հնարավորություն է ընձեռնել անկախ գույքի գտնվելու վայրից ծառայություն մատուցել:

Տեղեկատվական բաժնի կողմից 2017 թվականին տրամադրվել է 1691 տեղեկանք անշարժ գույքի առկայության վերաբերյալ, 2537 տեղեկանք ելակետային տվյալների մասին և 2862 ԴԱՀԿԱ հարցման պատասխան:2016 թվականի համեմատ տրամադրված տեղեկանքների քանակը աճել է  63 %-ով, իսկ ԴԱՀԿԱ հարցումները՝ 49%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 11 որակավորման վկայական անշարժ գույքի գնահատում իրականացնելու համար,2016  թվականին տրամադրվել է 5 վկայական:

Ավարտին է հասցվել հանրապետության հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները, ֆինանսների նախարարություն է ներկայացվել անշարժ գույքի հարկման և վարձակալության բազանները 2018 թվականի պետական և համայնքային բյուջեները պլանավորելու համար:

Մեր մասնագետների կողմից իրականացվել է Ասկերանի և Մարտակերտի համայնքների  գեոդեզիական ցանցի խտացման աշխատանքներ WGS-84 կոորդինատային համակարգում,դրանով ավարտվել  է           շրջկենտրոներում ցանցի խտացման աշխատանքները:

Դատական վճիռների քանակը   հաշվետու ժամանակահատվածում կազմել է 22, 2016 թվականին կայացվել է 17 հատ վճիռ:Կադաստրի համակարգը ընդգրկված է որպես 3-րդ կողմ:

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, մեր մասնագետները տարվա մեջ մի քանի անգամ գործուղղվել են Հայաստանի Հանրապետություն մեթոդական աջակցություն ստանալու համար: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները ժամանակին ապահովել են NKRPIS ծրագրի շահագործումը:

Գույքահարկի բազան տարվա ընթացքում համալրվել է 475 միավորով և կազմել  46691 միավոր, իսկ հողի հարկի բազան հաշվետու ժամանակահատվածում համալրվել է 668 միավորով և կազմել 82013 միավոր:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցում իրականացնելու կամ տեղեկատվություն ստանալու նպատակով ընդունվել է 48 դիմում, 2016 թվականին ընդունվել է  39 դիմում:

Հաշվետու ժամանակահատվածում համակարգի կողմից ամբողջությամբ  կատարվել են կադաստրի վարչությանը ուղղված հանձնարարականները: