Բաժանվող միավորի և բաժանումից առաջացող նոր միավորների սեփականության սուբյեկտի, սեփականության ձևի կամ ընդհանուր սեփականության իրավունքում բաժնեմասերի փոփոխմանը չհանգեցնող անշարժ գույքի միավորի բաժանման պետական գրանցումն իրականացվում է բաժանվող միավորի սեփականատիրոջ (ընդհանուր սեփականության դեպքում` բոլոր մասնակիցների) դիմումի հիման վրա
Պատվիրատու Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված  լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները (նախկինում ներկայացված լինելու դեպքում չեն վերաներկայացվում):

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում
  • Բաժանվող միավորի սեփականատիրոջ(սեփականատերերի) կողմից հաստատված անշարժ գույքի միավորի բաժանման հատակագիծ /սեփականության ձևի կամ ընդհանուր սեփականության իրավունքում բաժնեմասերի փոփոխմանը չհանգեցնող անշարժ գույքի միավորի բաժանման դեպքում / կամ անշարժ գույքի բաժանման պայմանագիր (համաձայնագիր) նոտարական կարգով վավերացված, պայմանագրի հիման վրա միավորի բաժանման հատակագիծ /սեփականության ձևի կամ ընդհանուր սեփականության իրավունքում բաժնեմասերի փոփոխում առաջացնող անշարժ գույքի միավորի բաժանման դեպքում/ կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, դատարանի կողմից հաստատված անշարժ գույքի միավորի բաժանման հատակագիծ
  • Անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմնի որոշում (հասցեավորման որոշում)` սահմանված ԼՂՀ կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «ԼՂՀ քաղաքային եվ գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու եվ /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների պետական գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին12514125N 381 որոշմամբ
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր(բնօրինակ) հաշիվ 915005161715
   
Ծառայության մատուցման արժեքը  և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր 60 000 դրամ
նույն օրը 100 000 դրամ
ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

4 օր 2 000 դրամ
3 օր 3 000 դրամ
2 օր

նույն օրը

5 000 դրամ

10 000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: