Պատվիրատու Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված  լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:
Իրավաբանական անձինք
Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները (նախկինում ներկայացված լինելու դեպքում չեն վերաներկայացվում):

 

Անհրաժեշտ փաստաթղթեր
  •  Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը):Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում
  • Սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականներ: Անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմնի որոշում (հասցեավորման որոշում)` սահմանված ԼՂՀ կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «ԼՂՀ քաղաքային եվ գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու եվ /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների պետական գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին12514125N 381 որոշմամբ
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
   

 

Ծառայության մատուցման արժեքը  և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր

 

60 000 դրամ

 

 նույն օրը  100 000 դրամ
ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

4 օր 2 000 դրամ
3 օր 3 000 դրամ
2 օր

նույն օրը

5 000 դրամ

10 000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: