Պատվիրատու

Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիրը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը)
  • Դիմում
  • Համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի դեպքում՝ համայնքի ղեկավարի որոշում /Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետի որոշում/, համայնքի վարչական սահմաններից դուրս՝շրջանի վարչակազմի որոշում
  • Հողամասն անհատույց /մշտական/ օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր
  • Հողամասի հատակագիծ` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի 2012թ. ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
  • Պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915013024012
Ծառայության մատուցման արժեքը

Պետական տուրք ‐ 1 000 դրամ

Պետական գրանցման վճար ‐ 15 000 դրամ

Ծառայության մատուցման ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 15 000 դրամ
3 օր 30 000 դրամ
2 օր 45 000 դրամ
Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: