Պատվիրատու  

Ֆիզիկական անձինք

 

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված  լիազորագիրը:

 

Իրավաբանական անձինք

 

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը)
  • Դիմում /կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը, կամ նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը/
  • Անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր
  • Անշարժ գույքի միավորի որևէ մասի նկատմամբ կնքված անհատույց օգտագործման պայմանագրից իրավունքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաև սահմանված ձևով հաստատված միավորի այդ մասի հատակագիծը:
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
 
Ծառայության մատուցման արժեքը  և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր

նույն օրը

60 000 դրամ

100 000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: