Հարգելի ստեփանակերտցիներ ԼՂՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունը հայտնում է, որ Ստեփանակերտ քաղաքում 2016 թվականի փետրվարի 1-ից սկսվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքները:

Հաշվի առնելով վերը նշված աշխատանքների կարևորությունը՝ ակնկալում ենք ձեր աջակցությունը կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման համար, խնդրում ենք չխոչընդոտել և հնարավորինս օժանդակել չափագրողների կողմից գույքի /հողամաս և շենք, շինություններ/ չափագրման աշխատանքներին: