2017-2019 թվականների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գույքահարկի բազայի ստեղծման նպատակով սույն թվականի փետրվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության կողմից պայմանագրային աշխատողների ներգրավմամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենք, շինությունների կադաստրային  վերագնահատման աշխատանքներ: Վերագնահատման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը: