Հարգելի անշարժ գույքի կադաստրի համակարգի աշխատակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:

Թող գալիք տարին բոլորիս համար լինի խաղաղության և բարեկեցության տարի:

Թող 2016 թվականը մեր համակարգի համար դառնա բարեփոխումների և նորանոր բարձունքների նվաճման տարի: Ցանկանում եմ, որ նոր տարին ձեզ համար լինի մասնագիտական վերելքների, անձնական ու ֆինանսական հաջողությունների  և նվիրական երազանքների իրականացման տարի: