2015 թվականի դեկտեմբերի 25-ին ԼՂՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի ղեկավարությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են <<Գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն>> ՊՈԱԿ 2016 թվականին նախատեսվող ծրագրային աշխատանքները, ինչպես նաև կազմակերպության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարցեր: