Հոկտեմբերի 19-ը հայկական զինված ուժերում նշվում է որպես հրթիռահրետանային զորքերի օր:

      Օրվա կապակցությամբ ԼՂՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության մի խումբ աշխատակիցներ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Դ.Դադայանի, վարչության պետ Մ.Ալեքսանյանի գլխավորությամբ և ՊԲ հրետանու պետի ուղեկցությամբ այցելել են պաշտպանության բանակի N զորամասի հրետանային մարտկոցի մարտական կրակային դիրք, անձնակազմին շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ և բաժանել նվերներ:

     Հոկտեմբերի 19-ին հրթիռահրետանային զորքերին շնորհավորելը անշարժ գույքի կադաստրի վարչության աշխատակիցների համար արդեն բարի ավանդույթ է դարձել: