ԼՂՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 3-ի «Մի շարք պետական կառավարչական հիմնարկներ վերակազմակերպելու մասին» N 417-Ն որոշման համաձայն՝ «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության կառավարությանն առընթեր  անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպվել է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով: Նույն որոշման համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր  անշարժ  գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը: