ԿԱՌԼԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, 1959թ. հոկտեմբերի 13-ին:

1966թ. ընդունվել եւ 1976թ. ավարտել է Մարտակերտի Թեմիկ Ավթանդիլյանի անվան միջնակարգ դպրոցը:

1981թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, գերազանցության դիպլոմով:

1981 թվի նոյեմբերից մինչեւ 1984թ. դեկտեմբերը աշխատել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես ինժեներ, ապա` ստացիոնար ասպիրանտ:

Մոտ մեկ տարի` մինչեւ 1985թ. սեպտեմբերի 1-ը ԵրՊԻ Գորիսի մասնաճյուղում լաբորատորիայի վարիչ էր: Այնուհետեւ` մինչեւ 1996 թվականը նույն հաստատությունում աշխատել է որպես ասիստենտ, ապա` ավագ դասախոս, նաեւ` դեկանի պաշտոնակատար:

1995թ. օգոստոսի 20-ից հոկտեմբերի 28-ը աշխատել է ԼՂՀ Մարտակերտի»Գիտակ» ՊՓԲԸ-ի տնօրեն:

1996-1998թթ. ՌԴ Նովգորոդ քաղաքում մասնակցել է ոսկերչության դասընթացներին:

1998թ. նոյեմբերի 18-ից մինչեւ 2000թ. մայիսի 16-ը ԼՂՀ Մարտակերտի շրջանի հարկային տեսչության պետն էր:

2000թ. մայիսի 16-ից 2001թ. մայիսի 24-ը` ԼՂՀ հարկային պետական վարչության աշխատակազմի ղեկավար:

2001թ. մայիսի 24-ից նոյեմբերի 12-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության առեւտրի եւ սպասարկման ոլորտի բաժնի պետ, ապա մինչեւ նույն տարվա դեկտեմբերի 27-ը` Հարկային պետական վարչության պետի օգնական:

2001թ. դեկտեմբերի 27-ից 2003թ. փետրվարի 3-ը` Հարկային պետական վարչության մաքսային բաժնի պետի պաշտոնակատար էր:

2003թ. փետրվարի 3-ից մինչեւ օգոստոսի 4-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության հայտարարագրման բաժնի պետ:

2003թ. նոյեմբերի 24-ից 2006թ. հունվարի 17-ը` «Նաիրի» հանրախանութի տնօրեն:

ԼՂՀ կառավարության 2006թ. հունվարի 17-ի թիվ 06 որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար եւ այդ պաշտոնում աշխատել մինչեւ 2007թ. սեպտեմբերի 27-ը: Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:

2008թ. հունվարի 7-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, որտեղ եւ պաշտոնավարել է մինչեւ 2009թ. հունվարի 23-ը, ապա կրկին նշանակվել ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:

2009թ. հունիսի 18-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ:

ԼՂՀ նախագահի 2011թ. մարտի 31-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար:

ԼՂՀ նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Արցախյան շարժման եւ պատերազմի մասնակից է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (վկայական N001803):

ՀՀ ԵԿՄ վարչության կողմից պարգեւատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է թանկարժեք նվերներով:

Գիտական երեք աշխատությունների հեղինակ է մետաղների կտրման տեսությունից:

Ամուսնացած է, ունի երեք որդի: