Պատվիրատու Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված  լիազորագիրը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը):
  • Դիմում
  • Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր :
  • Անշարժ գույքի միավորի որևէ մասի նկատմամբ կնքված վարձակալության պայմանագրից իրավունքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաև սահմանված ձևով հաստատված միավորի այդ մասի հատակագիծը:
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
   
Ծառայության մատուցման արժեքը և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր 60 000 դրամ
նույն օրը 100 000 դրամ
Արցախի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների, անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցում

4 օր 2 000 դրամ
3 օր 3 000 դրամ
2 օր

նույն օրը

5 000 դրամ

10000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: