ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանի հրամանով ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարատև և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար կոմիտեի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով:
Ողջունելով համակարգի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը ջերմորեն շնորհավորեց ներկաներին կադաստրի համակարգի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:
Իր խոսքում պարոն Պետրոսյանը նշեց.
«Կադաստրի համակարգի կատարած աշխատանքները մնայուն են և միշտ պահանջված են ժողովրդական տնտեսության կողմից, քանի որ յուրաքանչյուր պետության համար` զարգացած կադաստրի համակարգը դա տվյալ երկրի այցեքարտն է:
Այսօր մենք կարող ենք հպարտորեն արձանագրել, որ կադաստրի համակարգը կատարել է և շարունակում է կատարել անգնահատելի աշխատանքներ իրավական պետության կայացման գործում:
Համակարգում դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն մենք քայլ առ քայլ միջոցներ ենք ձեռնարկում այդ խնդիրների լուծման համար և օրեցօր բարձրացնում ենք քաղաքացիների սպասարկման որակը:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների սերտ համագործակցության շնորհիվ մեր համակարգը ձգտում է հետ չմնալ միջազգային չափորոշիչներից, ինչի համար մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին:
Հարգելի գործընկերներ, մենք բոլորս մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում պարտավոր ենք ամեն ինչ անել համակարգի հետագա զարգացման և բարգավաճման համար:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, արդյունավետ աշխատանք և հզոր կամք ու երանդ Ձեր դժվարին աշխատանքների իրականացման գործընթացում»:
Գեոդեզիստի և հողաշինարարի տոն օրվա կապակցությամբ կոմիտեի նախագահ Կ.Պետրոսյանի կողմից նվերներով և պատվոգրերով պարգևատրվեցին կոմիտեի աշխատակազմի հետևյալ աշխատակիցները.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիետի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) ընդհանուր բաժնի պետ Մարինե Ոսկանյանին /նվեր/,
2. աշխատակազմի Մարտունու տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գրանցման բաժնի պետ Արմեն Սաղյանին /նվեր/
3. աշխատակազմի Քաշաթաղի տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ /հաշվառման տվյալների մուտքագրման և գնահատման գծով/ Տիգրան Բրուտյանին /նվեր/,
4. աշխատակազմի Մարտակերտի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գրանցման բաժնի գլխավոր մասնագետ /գրանցման և տեղեկատվության գծով/ Աննա Առաքելյանին /նվեր/,
5. «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի քարտեզագրության և հողաշինարարության բաժնի առաջատար մասնագետ Արման Ավանեսյանին /նվեր/,
6. աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Լաերտ Շեկյանին /պատվոգիր/,
7. աշխատակազմի գույքի գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետ Նելլի Առաքելյանին /պատվոգիր/,
8. աշխատակազմի գույքի գրանցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիկ Շաքարյանին /պատվոգիր/,
9. աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման գույքի գրանցման բաժնի գլխավոր մասնագետ /գրանցման գծով/ Նանա Շադյանին /պատվոգիր/,
10. աշխատակազմի Ասկերանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ Ռաֆայել Բեգլարյանին /պատվոգիր/,
11. աշխատակազմի Մարտունու տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ /գնահատման գծով/ Սիլվա Միրզոյանին /պատվոգիր/,
12. աշխատակազմի Մարտակերտի տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ /հաշվապահ, գործավար/ Ալվինա Առուշանյանին /պատվոգիր/,
13. աշխատակազմի Շուշիի տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ /հաշվառման տվյալների մուտքագրման և գնահատման գծով/ Մավրիկ Բաղդասարյանին /պատվոգիր/,
14. աշխատակազմի Քաշաթաղի տարածքային ստորաբաժանման հավաքարար Սուսաննա Գրիգորյանին /պատվոգիր/,
15. աշխատակազմի Տեղեկատվական կենտրոնի մուտքագրման, թվայնացման և տեղեկատվության տրամադրման բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Վերդյանին /պատվոգիր/,
16. /վետերան/ Լեոնիդ Հակոբի Միրզոյանին /պատվոգիր/
17. «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի անշարժ գույքի հաշվառման, չափագրման և գնահատման բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Ծատուրյանին /պատվոգիր/,
18. «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի գեոդեզիայի և տեղագրության բաժնի գլխավոր մասնագետ Ինեսսա Պողոսյանին /պատվոգիր/,
19. «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի գեոդեզիայի և տեղագրության բաժնի գլխավոր մասնագետ Անդրանիկ Մելքումյանին /պատվոգիր/,
20. «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի քարտեզագրության և հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մեժլումյանին /պատվոգիր/,
21. «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական բաժնի վարորդ Արմեն Բաղդասարյանին /պատվոգիր/: