ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա, ինչպես նաև պետական կադաստրի համակարգի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Կադաստրի համակարգի կատարած աշխատանքները մնայուն են և միշտ պահանջված են ժողովրդական տնտեսության կողմից:

Այսօր կարելի է հպարտորեն արձանագրել, որ կադաստրի համակարգը կատարել է և շարունակում է կատարել անգնահատելի աշխատանքներ իրավական պետության կայացման գործում:

Համակարգում դեռ կան չլուծված խնդիրներ, սակայն համապատասխան միջոցներ են ձեռնարկվում քայլ առ քայլ այդ խնդիրների լուծման համար, և օրեցօր բարձրանում է քաղաքացիների սպասարկման մակարդակը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, արդյունավետ աշխատանք, հզոր կամք  ու եռանդ Ձեր դժվարին աշխատանքների իրականացման գործընթացում:

 

                                                                                                                                                                                                                          Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ