Պատվիրատու

Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում (կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը, կամ նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը)
  • Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակման համար՝ԼՂՀ շրջանների վարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտում՝Ստեփանակերտի քաղաքապետի որոշում)
  • Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակման համար՝ համայնքի ղեկավարի որոշում
  • Պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակության պայմանագիր
  • Հողամասերի հատակագծեր` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2012թ. ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով  (եթե 2000 թ. հունվարի 1-ից հետո հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել):
  • Հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում՝ կառավարության որոշում
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
  • Պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915013024012
  • Եթե դիմումատուն ներկայացնում է բոլոր փոխանակվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահանջ, յուրաքանչյուր գույքային իրավունքի պետական գրանցման համար գանձվում է օրենքով դրա համար նախատեսված չափերով տուրքեր և վճարներ
Ծառայության մատուցման արժեքը

Պետական տուրք

Պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակման համար

Մինչև 30 քառ.մ մակերես ունեցող հասարակական, արտադրական նշանակության հողամասերի պետական գրանցման համար 10 000 դրամ
30-130 քառ.մ մակերես ունեցող հասարակական, արտադրական նշանակության հողամասերի պետական գրանցման համար 20 000 դրամ
130 քառ. մ և ավելի մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության հողամասերի պետական գրանցման համար 40 000 դրամ
Հողամասերի փոխանակման պայմանագրերի /բացառությամբ հասարակական և արտադրական նշանակության հողամասերի 1 000 դրամ

Պետական գրանցման համար վճար — 15000 դրամ

Ծառայության մատուցման ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 15 000 դրամ
3 օր 30 000 դրամ
2 օր 45 000 դրամ
Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներ, որոնք հաստատում են գրանցման ներկայացված իրավունքների պետական գրանցման փաստը: