Պատվիրատու Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիրը:Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում
  • Աճուրդի արդյունքների մասին արձանագրություն
  • Համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի դեպքում՝համայնքի ղեկավարի որոշում (Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետի որոշում), համայնքի վարչական սահմաններից դուրս՝շրջանի վարչակազմի որոշում
  • Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր
  • Հողամասի հատակագիծ` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի 2012թ. ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով
  • Քաղաքաշինական գործունեություն համար` ճարտարապետահատակագծային առաջադրանք (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին12514125N 219 որոշմամբ
  • Հողամասի օտարման համար վճարի անդորրագիր (բնօրինակ)
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
  • Պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915013024012
Ծառայության մատուցման արժեքը Պետական տուրք — 1 000 դրամ

Պետական գրանցման վճար — 23 000 դրամ

Ծառայության մատուցման ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 23 000 դրամ
3 օր 46 000 դրամ
2 օր 69 000 դրամ
Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: