ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

  Հաշվետու ժամանակաշրջանում 2014թ. հունվարի 1-ից մինչև  հուլիսի  1-ը ընկած ժամանկահատվածում ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ դեմ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին  ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում քննվել և քննվում է 61 գործ, որից 24-ը վարչական, իսկ 37-ը քաղաքացիական դատավարության կարգով: 61 դատական գործերից  20-ը հարուցվել է 2014 թ., իսկ 41-ը  2013թ. քննված և դեռևս չավարտված գործեր են:

Նշված 61 գործերը ըստ ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ դեմ ուղղված հայցադիմումի հիմքի կարելի է բաժանել 4 ընդհանուր խմբերի՝

1/   բուն ԼՂՀ ԿԱ  ԱԳԿՊԿ կողմից թույլ տված սխալի վկայակոչման հիմքով գործեր  -11 գործ

2/ համայնքների կողմից տրված իրավահաստատող փաստաթղթերի անվավերության հիմքով գործեր -20 գործ

3/ ժառանգության ընդունման փաստի ճանաչման հետ կապված, նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրի անվավերության հիմքով գործեր  -11 գործ

4/ անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրի անվավերության կամ առոչինչ լինելու հետևանքների կիրառման հիմքով գործեր -18 գործ:

2014թ. հուլիսի 1-ի դրությամբ նշված գործերից՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով ավարտվել է 19 գործ,  այդ թվում 9 գործով հայցապահանջը մերժվել է, 5 գործով հայցապահանջը բավարարվել է, 3 գործով գործի քննությունը կարճվել է, 2 գործով կողմերը կնքել են հաշտություն:

Գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտով ավարտված գործերը ըստ վերոնշյալ խմբերի բաժանվում են հետևյալ կերպ.

9 հատ մերժված գործերից.

 

-3-ը՝ ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից թույլ տված սխալի վկայակոչման   հիմքով գործեր են,

-2-ը՝ համայնքների կողմից տրված իրավահաստատող փաստաթղթերի անվավերության հիմքով գործեր են,

-4-ը՝ անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրի անվավերության կամ առոչինչ լինելու հետևանքների կիրառման հիմքով գործեր են:

 

5 բավարարված գործերից.

 

-1-ը՝ համայնքների կողմից տրված իրավահաստատող փաստաթղթերի անվավերության հիմքով գործեր են,

— 2-ը՝ ժառանգության ընդունման փաստի ճանաչման հետ կապված նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրի անվավերության հիմքով գործեր,

-2-ը՝ բուն ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից թույլ տված սխալի վկայակոչման հիմքով գործեր:

                                3 կարճված գործերից.

 

-3-ը՝ անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրի անվավերության կամ առոչինչ լինելու հետևանքների կիրառման հիմքով գործեր:

 

                  2 գործով կողմերը կնքել են հաշտություն.   

-1-ը՝ վերաբերում է ժառանգության ընդունման փաստի ճանաչման հետ կապված նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրի անվավերության հիմքին,

-1-ը՝ վերաբերում է համայնքների կողմից տրված իրավահաստատող փաստաթղթերի անվավերության հիմքին:

 

Համեմատական վերլուծություն

 

2014թ. հունվարի 1-ից մինչև  հուլիսի  1-ը ընկած ժամանկահատվածում ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ դեմ դատարան են ներկայացրել  20 հայցադիմում,  անցած տարվա նույն ժամանակահատվածի 21 հայցադիմումի փոխարեն:

2014թ. հունվարի 1-ից մինչև  հուլիսի 1-ը ընկած ժամանկահատվածում քննության մեջ գտնվող և նոր հարուցված գործերից,  գործն ըստ էության լուծող դատական ակտով ավարտվել է 19 գործ անցած տարվա նույն ժամանակահատվածի 14 գործերի փոխարեն:

Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ դեմ  դատարանում  գործն ըստ էության լուծող դատական ակտով ավարտված  գործերից.

— մերժված գործերի քանակը աճել է 3-ով, 6-ից դառնալով 9-ը,

— բավարարված գործերի քանակը աճել է 1-ով, 4-ից դառնալով 5,

— կարճված  գործերի քանակը նվազել է 1-ով, 4-ից դառնալով 3,

— հաշտությամբ ավարտված գործերի քանակը աճել է 2-ով, 0-ից դառնալով 2:

Հաշվետու ժամանակաշրջանում բուն կադաստրի  կողմից թույլ տված սխալի վկայակոչման հիմքով  դատական ատյաններում բավարարվել են երկու գործ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում  այդպիսի գործեր դատական ակտով չեն բավարարվել: