Պատվիրատու Ֆիզիկական անձինք Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը: Իրավաբանական անձինք Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները:
Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում (կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը, կամ նրանց անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը)
  • Անշարժ գույքի փոխանակության պայմանագիր
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
  • Պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915013024012
  • Եթե դիմումատուն ներկայացնում է բոլոր փոխանակվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահանջ, յուրաքանչյուր գույքային իրավունքի պետական գրանցման համար գանձվում է օրենքով դրա համար նախատեսված չափերով տուրքեր և վճարներ
Ծառայության մատուցման արժեքը Պետական տուրքՖիզիկական և իրավաբանական անձանց կողմից գանձվում է պետական տուրք` հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի փոխանակության պայմանագրերի պետական գրանցման համար

գյուղատնտեսական նշանակության /անասնաշենքեր,ջերմոցներ,, սիլոսի հորեր, պահեստ և այլն և մինչև 30 ք/մ մակերես ունեցող կրպակներ, տաղավարներ, ավտոտնակներ և այլ անշարժ գույքի 10 000 դրամ
30-130 քառ.մ մակերես ունեցող օբյեկտների /կրպակներ, տաղավարներ/ և այլն 20 000 դրամ
130 քառ. մ և ավելի մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության և այլ անշարժ գույքի 40 000 դրամ
բնակելի նշանակության անշարժ գույքի փոխանակության պայմանագրերի պետական գրանցման համար 1 000 դրամ

Պետական գրանցման համար վճար — 15 000 դրամ

Ծառայության մատուցման ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 15 000 դրամ
3 օր 30 000 դրամ
2 օր 45 000 դրամ
ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում, ԼՂՀ կառավարության 2005թվականի օգոստոսի 9-ի N 337 որոշմամբ հաստատված ցանկում նշված բնակավայրերում գտնվող բնակարանների, բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճար 1 000 դրամ
Ծառայության մատուցման ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 1 000 դրամ
3 օր 2 000 դրամ
2 օր 3 000 դրամ
Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներ, որոնք հաստատում են գրանցման ներկայացված իրավունքների պետական գրանցման փաստը: