Պատվիրատու Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում
  • Անշարժ գույքի առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
 

 

Սեփականության իրավունքի պետական գրանցում

Ծառայության մատուցման արժեքը և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր

նույն օրը

60 000 դրամ

100000 դրամ

 
 

Գրավի իրավունքի պետական գրանցում
Ծառայության մատուցման արժեքը և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր

նույն օրը

60 000 դրամ

100000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքի պետական գրանցման վկայականներ, որոնք հաստատում են գրանցման ներկայացված իրավունքների պետական գրանցման փաստը: