2013թ. օգոստոսի 1-ին նշվել է գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրը:
Տոնական օրվա կապակցությամբ ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ”Գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարություն և անշարժ գույքի գնահատման կենտրոն” ՊՈԱԿ-ի մի շարք աշխատողներ պարգևատրվել են ԼՂՀ վարչապետի և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից:Գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա կապակցությամբ պետական կադաստրի համակարգի աշխատողներին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կ.Պետրոսյանը: