Սույն թվականի հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված 2010-2015 թվականների ընթացքում համագործակցության հուշագրի շրջանակներում աշխատանքային այցով ԼՂՀ ժամանել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ   Երվանդ Զախարյանը և նախագահի տեղակալ  Խաժակ Կարայանը:

Պետական կոմիտեի նախագահ Կ. Պետրոսյանի մոտ անցկացված ընդլայնված խորհրդակցության ընթացքում 2 կառույցների ղեկավարները ներկայացրել են 2 համակարգերում իրականացված բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև ստորագրվել է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև փոխադարձ համագործակցության համաձայնագիր (կցվում է):

Նույն օրը 2 կառուցների ղեկավարները հանդիպել են ԼՂՀ վարչապետ  Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին պարզաբանվել են ստորագրված համաձայնագրի էությունը, ինչպես նաև հետագա անելիքները:

Հաջորդ օրը, հունիսի 28-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին և ԼՂՀ համանուն կառույցի ղեկավար Կառլեն Պետրոսյանին ընդունել է հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր: