Պատվիրատու Ֆիզիկական անձինք

Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:

Իրավաբանական անձինք

Իրավաբանական անձի տնօրենը կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենները (նախկինում ներկայացված լինելու դեպքում չեն վերաներկայացվում):

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը)
  • Դիմում
  • Ճարտարապետահատակագծային առաջադրանք (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին12514125N 219 որոշմամբ
  • Ճարտարապետաշինարարական նախագիծ (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)
  • Շինարարության թույլտվություն (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «ԼՂՀ շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 370 որոշմամբ
  • Շինարարության շահագործման փաստագրման ակտ (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 240 որոշմամբ կամ տեղեկանք ավարտված շենքի, շինության մասին (բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճենը)` հաստատված ԼՂՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 3-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին12514125N 27 որոշմամբ
  • Հողամասի նկատմամբ սեփականության(օգտագործման) իրավունքի գրանցման վկայական
  • Շենք, շինության հատակագիծ` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2012թվականի ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր(բնօրինակ) հաշիվ 915005161715
 

 

Ծառայության մատուցման արժեքը և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր 60 000 դրամ
նույն օրը 100000 դրամ
ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

4 օր 2 000 դրամ
3 օր 3 000 դրամ
2 օր

նույն օրը

5 000 դրամ

10 000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: