Պատվիրատու |
Ֆիզիկական անձինք Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը: |
Անհրաժեշտ փաստաթղթեր |
- Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը): Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
- Դիմում
- Գույքագրման փաստաթուղթ (շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական անձնագրավորում կամ գրանցում իրականացնող լիազոր մարմինների կողմից մինչև 2000 թվականի հունվարի 1-ը կազմված փաստաթուղթ) կամ
- պետական բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհման մասին որոշումը համասեփականատերերի տվյալների վերաբերյալ նշումով կամ
- կոոպերատիվ հիմունքներով կառուցված բնակարանների նկատմամբ իրավունքի գրանցման համար` միասնական օրդեր, փայաբաժինը ամբողջությամբ վճարված լինելու վերաբերյալ տեղեկանքը կամ
- շենք, շինության հատակագիծ` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2012թվականի ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով
- Պետական տուրքի վճարման անդորրագիր (բնօրինակ) հաշիվ 915005161715
|
|
|
|
|
Ծառայության մատուցման արժեքը և ժամկետները |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:
4 օր |
30 000 դրամ |
3 օր |
40 000 դրամ |
2 օր |
60 000 դրամ |
նույն օրը |
100000 դրամ |
|
|
ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների նկատմամբ իրավունքների պետական գրանցում
4 օր |
2 000 դրամ |
3 օր |
3 000 դրամ |
2 օր
նույն օրը |
5 000 դրամ
10 000 դրամ |
|
Ծառայության մատուցման արդյունք |
Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: |