Պատվիրատու Ֆիզիկական անձինք Ֆիզիկական անձինք կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որը ներկայացնում է նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը: Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:
Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, սոցիալական քարտ)՝ բնօրինակ կամ սահմանված կարգով հաստատված պատճեն և լուսապատճեն (լուսապատճենի բացակայության դեպքում այն պատճենահանում է դիմումն ընդունող աշխատակիցը):Ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում՝ ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթեր:
  • Դիմում
  • Հողամասերի, շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական անձնագրավորում կամ գրանցում իրականացնող լիազոր մարմինների կողմից մինչև 2000 թվականի հունվարի 1-ը կազմված փաստաթուղթ կամ տնտեսությունների գրքերից (ծխամատյան) քաղվածք կամ պետական արխիվի կողմից տրված որոշման քաղվածք:
  • Հողամասի հատակագիծ` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2012թ. ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով:
  • Շենք, շինության հատակագիծ` հաստատված ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2012թվականի ապրիլի 3-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 94-Ն հրամանով:
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր(բնօրինակ) հաշիվ 915005161715:
   

 

Ծառայության մատուցման արժեքը  և ժամկետները Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը: Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով:

4 օր 30 000 դրամ
3 օր 40 000 դրամ
2 օր 60 000 դրամ
նույն օրը 100000 դրամ
ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

4 օր 2 000 դրամ
3 օր 3 000 դրամ
2 օր

նույն օրը

5 000 դրամ

10 000 դրամ

Ծառայության մատուցման արդյունք Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման փաստը: