2013թ. ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանն հրավիրել է մամլո ասուլիս, որի ընթացքում ներակայացվել են ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012թ. գործունեության արդյունքներն, այդ թվում նաև 2012թ. հուլիսի 1-ից հետո համակարգում իրականացված բարեփոխումները:

Մամլո ասուլիսի ընթացքում բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: