2013 թվականի փետրվարի 4-ին կոմիտեի նախագահ Կ. Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային խորհրդակցություն կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում 01.06.12-01.12.12թթ. ընկած ժամանակահատվածում կատարված աշխանքների ստուգման արդյունքները, ինչպես նաև ԼՂՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի համակարգի կողմից իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցության վերջում կոմիտեի նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ: